Գյուղապետի դեմ մեղադրանք է ներկայացվել 14 տարեկան աղջկան բռնաբարելու համար…

Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի  գյուղապետ Ա. Ղուկասյանը մեղադրվում է 14 տարեկան աղջկան բռնաբարելու համար: Panorama.am –ը հայտնում է, որ երեխայի հարազատների Գորիսի Ոստիկանություն նեկայացրած բողոքի հիման վրա  գյուղապետի դեմ հարուցվել է քրեական գործ` Քր. Օր.-ի 142-րդ հոդվածի հատկանիշներով. «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը»:

 

Քննիչ Մխիթար Տիգրանյանը Panorama.am –ի թղթակցին ասաց, որ նշանակվել է դատաբժշկական ու դատակենսաբանական փորձաքննություն, ինչից հետո «ինչ-որ տեղեկություններ հրապարակել հնարավոր կլինի»:

 

«Երեխան այժմ վախեցած շոկի մեջ է, հոգեբանական փորձաքննությունը ընթացքում կնշանակվի, ավելի պարզ կլինի, թե ինչ վիճակ է նրա մոտ», -փոխանցեց Մխիթար Տիգրանյանը:
Ինքը` գյուղապետը, որ թղթակցի զանգի պահին փաստաբանի հետ գնում էր ոստիկանության բաժին պարզաբանումներ տալու համար, պնդեց,  որ համաձայն չէ մեղադրանքի հետ և իր նկատմամբ շանտաժ են անում:

 

«Ես հերքում եմ, էդպիսի բան չի եղել: Իմ անունը, որ կապվել է այդ բանի հետ, սուտ է: 100 տոկոսով շանտաժ է, որը պայմանավորված է շատ բաներով, շատ փաստեր ունեմ, որ ինձ վրա շանտաժ են անում: Դրա համար պատասխան են տալու»,-ասաց գյուղապետը:

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

 

 

Հetq.am –ը որոշ մանրամասներ է հաղորդում դեպքի վայրից.

 

 

 

Թերթի  տեղեկություններով  Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը գյուղի դպրոցում  միաժամանակ ֆիզկուլտուրա է դասավանդում: Չորս օր առաջ 8-րդ դասարանցիների միացյալ դասին նա երկու դասարանի աշակերտներին տարել է մարզադահլիճ և պատվիրել “խելոք խաղալ”: Իսկ 14-ամյա Կարինեին (անունը փոխված է) նա հանձնարարել է հետևել իրեն:

 

 

“Դա առաջին դեպքը չէ. մի 3 շաբաթ է՝ այդպես է, ամեն ֆիզկուլտուրայի ժամին կանչել է Կարինեին և տարել: Երեխաները կասկածել են… Դասընկերուհիներից մեկը, որ շատ ռիսկով աղջիկ է, գնում է ու բանալու անցքով նայում”,- hetq.am-ին պատմել է Կարինեի հորեղբայրը՝ Գագիկը:

 

 

 

Գագիկը մանրամասնել է, որ գյուղապետը երեխային բռնաբարել է: Դեպքից հետո աղջիկը կարմրած է եղել, քայլել է օրորվելով: Նա մինչև հիմա շատ վախեցած է. “Ով մոտենում է, ասում է՝ Ազատը եկավ, սպանելու է ինձ, Ազատը եկավ, սպանելու է ինձ: Մենակ էդ 2 բառն է ասում»…

 

 

 

Ըստ ՝Գագիկի գյուղապետ Ազատ Ղուկասյանին կանչել են տուն, որպեսզի անձամբ լսի, թե Կարինեն ինչ է պատմում: Սակայն գյուղապետը տուն մտնելուն պես սկսել է երեխային հրել և ասել՝ “ես քեզ կանչել էի իմ կաբինետ փարոսի համար, որ տեսնեմ՝ փարոս ստանո՞ւմ եք, թե՞ չէ”:

 

 

 

“Մենք իրան տնից հանեցինք, ասացինք՝ էսքանից հետո հլը բրդո՞ւմ ես: Զանգեցինք ոստիկանություն, մինչև 1 ժամը եկան, Կարինեին տարան, ուսուցիչների հետևից գնացող աշակերտին էլ տարան ու պատմության դասատու Հովիկ Բաղդասարյանին»,- պատմել է Գագիկը:

 

 

 

Հetq.am -ի տեղեկություններով՝  առաջին անգամը չէ, որ 1964թ. ծնված Ազատ Ղուկասյանի անունը կապվում է նման միջադեպերի հետ: Նա ժամանակին դպրոցի տնօրենն էր և ըստ խոսակցությունների՝ պաշտոնանկ է արվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով: Համայնքապետի այս անգամվա զոհը՝ 14-ամյա աղջնակը, ինչպես նշում է թերթը, մտավոր զարգացման հետ խնդիրներ ունի:

 

 

Հetq.am

Դիտումների քանակը` 6484

Գլխավոր էջ