Գյուղաբնակ կանայք չեն երևում մամուլի էջերում

…Մարտիկին բնորոշ համառությամբ և անկոտրում ոգով հաղթահարում են դժվարությունները, պայքարում բնության տարերային աղետների դեմ, հող մշակում, բերք ստանում, անասնապահությամբ զբաղվում՝ ոչ միայն հոգալով իր ընտանիքի հոգսերը, այլև մեծ ներդրում ունենալով իր համայնքի զարգացման և շենացման գործում՝ շատ հաճախ, ցավոք, մնալով աննկատ և անուշադրության մատնված:  Այնինչ, նրանց գործն իսկական հերոսություն է…

 

 

Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 8-ի կապակցությամբ անցկացվող ամենամյա՝ «Կանայք ստեղծում են նորությունները» նախաձեռնության շրջանակներում կոչ արեց ԶԼՄ-ներին և լրագրողների միություններին ուշադրության արժանացնել հատկապես գյուղաբնակ կանանց հիմնախնդիրները, որոնք անտեսանելի են մնում ընթերցողների համար ողջ աշխարհում: Ինչպես ցույց են տալիս Գլոբալ մեդիա մոնիթորինգի տվյալները, կանայք ընդամենը 24%-ն այն մարդկանց, ում մասին լսում կամ կարդում են աշխարհի նորություններում, ընդ որում՝ գյուղաբնակ կանայք դրանց թվում շատ չնչին տոկոս են կազմում:

 

2011-ին Հայաստանում անցկացված «Կնոջ կերպարը հայ մամուլում» հետազոտության ( http://www.unfpa.am/publications-women-image-in-media) տվյալներով՝ լրատվամիջոցներում ներկայացված կերպարներից ընդամենը 14 տոկոսն են կանայք, գյուղաբնակ կանայք այդ թվում ընդամենը 0,1 տոկոսն են:

 

Լուսանկարը՝ Կարեն Մինասյանի 

Դիտումների քանակը` 3936

Գլխավոր էջ