Գյուղաբնակ կանայք. այսօր նրանք ապրում են աղքատության մեջ:

Փետրվարի 27-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում մեկնարկող Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 56-րդ նստաշրջանի առանցքային թեման է՝ գյուղաբնակ եւ նրանց դերը աղքատության և սովի դեմ պայքարում:


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրած զեկույցում նշվում է, որ գյուղաբնակ կանայք աշխարհի բնակչության մեկ քառորդ մասն են կազմում: Նրանք ահռելի ներդրում են կատարում սննդի արտադրության մեջ, սակայն նրանց աշխատանքը շատ հազվադեպ է ըստ արժանվույն գնահատվում, նրանց հնարավորություն չի տրվում ստանալ արժանապատիվ աշխատավարձ: Այսօր նրանք կերակրում են աշխարհին, բայց ապրում են աղքատության մեջ:

 

Գյուղատնտեսությունը ապրուստի միջոց է հանդիսանում գյուղական բնակչության 86 %-ի համար և աշխատանքի աղբյուր` շուրջ 1,3 մլրդ փոքր ֆերմերների և հողազուրկ աշխատողների համար զարգացող երկրներում: Կանայք կազմում են նրանց 43 %-ը:

Զարգացող երկրներում ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող 1,4 մլրդ բնակչության 70 %-ն են կազմում գյուղաբնակները:

 

Աֆրիկայում Սահարայից դեպի հարավ ընկած գյուղական բնակչությունը կազմում է աղքատների 1/3 մասը, իսկ Հարավային Ասիայի երկրներում` ուղիղ կեսը:

 

Լավորակ խմելու ջրի աղբյուրներից օգտվելու հնարավորություն չունեցող տաս մարդկանցից ութը ապրում են գյուղական վայրերում:

 

Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 56-րդ նստաշրջանի մասնակիցները՝ կառավարությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, փորձագետները եւ քաղաքական գործիչները, կքննարկեն գյուղաբնակ կանանց համար հողի, ֆինանսների, ուսուցման, տեղեկատվության, տեխնոլոգիաների, շուկաների, ինչպես նաև սոցիալական պաշտպանվածության մատչելիության խնդիրը՝ նախանշելով գյուղական վայրերում կանանց տնտեսական մասնակցության բարձրացման ճանապարհները: Նստաշրջանը կավարտվի մարտի 9-ին:

 

Հանձնաժողովը կհամաձայնեցնի միլիոնավոր գյուղաբնակ կանանց կյանքի բարելավմանն ուղղված առաջարկությունները: Այս առաջարկությունները մեծ ներդրում կլինեն ՄԱԿ-ի` “Ռիո + 20” կայուն զարգացման Համաժողովի համար, որը կանցկացվի հունիսի 20-22 Բրազիլիայում:

Հիշեցնենք, որ Կանանց կարգավիճակ հանձնաժողովը հանդիսանում է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի գործառնական մարմին: Այն զբաղվում է կանանց պաշտպանության ու իրավունքների, նրանց առաջընթացի խթանման հարցերով և այդ ուղղությամբ միջազգային չափանիշների եւ առաջարկությունների մշակմամբ: Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 45 պետություն: Նախորդ երկու տարվա ընթացքում այս Հանձնաժողովի ղեկավարն է եղել ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ դեսպան՝ Կարեն Նազարյանը:

 

http://www.unwomen.org/2012/02/

 

Դիտումների քանակը` 5836

Գլխավոր էջ