Գիտաժողով. «Կանայք, առաջնորդությունը եւ հասարակությունը»

Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության (ԳՀԱԿ) կենտրոնը ուրախ է տեղեկացնելու «Կանայք, առաջնորդությունը և հասարակությունը» խորագրով երկրորդ տարեկան գիտաժողովի մասին: Գիտաժողովը տեղի կունենա 2014 թ.  հունիսի 10-ին Երևանի պետական համալսարանում (Ալեք Մանուկյան 1, Պալեանների անվան դահլիճ):

 

 

Վերջին տասնամյակների ընթացքում կանանց մասնակցության  զգալի առաջընթաց է նկատվում քաղաքական, տնտեսական ու սոցիալ-մշակութային կյանքում: Օրենսդիր մարմիններում կանանց մասնաբաժինը աճել է, որով նրանք ապահովում են իրենց ներկայությունը տնտեսական կառավարման բարձր էշելոններում: Հասարակական ու ոչ պետական կազմակերպությունների առաջնորդների շրջանակներում կանանց ավելի հաճախ կարելի է հանդիպել: Մշակույթի և արվեստի մեջ կանանց ներդրում ունենալու հանգամանքը գնալով աճում է: Չնայած նմանատիպ առաջխաղացումներին՝ կանայք շարունակում են գրեթե ներկայացված չլինել քաղաքական, տնտեսական,  քաղաքացիական ու մշակութային առաջնորդության դաշտում: ԳՀԱԿ-ի գիտաժողովի շրջանակներում քննադատորեն կգնահատվեն կանանց առաջնորդությունն ու դրա զարգացման միտումները հասարակության տարբեր ոլորտներում ու այդ առաջխաղացման իրավական, տնտեսական, և սոցիալ-մշակութային խոչընդոտները: Գիտաժողովի ընթացքում Հայաստանում կանանց առաջնորդությանը խոչընդոտող խնդիրներին արդյունավետ ռազմավարական լուծումներ կփնտրվեն՝  հաշվի առնելով գլոբալ համատեքստը:

 

Գիտաժողովի լայն շրջանակը ներառում է հետևյալ թեմաները.

  • Կանայք, տղամարդիկ և առաջնորդությունը սոցիալական փոփոխության համատեքստում:
  • Կանանց առաջնորդության առկա գլոբալ և լոկալ տեսությունները և պրակտիկան:
  • Կանանց առաջնորդությունը քաղաքականության մեջ:
  • Կանանց առաջնորդությունը տնտեսության և ձեռներեցության մեջ:
  • Կանանց առաջնորդությունը մշակութային, կրթական ու գիտական ոլորտներում:
  • Կանանց առաջնորդությունը սոցիալական և քաղաքացիական շարժումներում և կազմակերպություններում:
  • Կանանց առաջնորդությունը ազգային, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության պահպանման գործում:
  • Կանանց առաջնորդության քաղաքական, իրավական, մշակութային և սոցիալ-հոգեբանական խոչընդոտները:
  • Կանանց ու գենդերային ուսումնասիրությունների դերը կանանց առաջնորդության առաջխաղացման մեջ:
  • Կանանց առաջնորդությանը վերաբերվող հետազոտությունները ոչ ակադեմիական լսարանի համար:
  • Հետազոտությունից դեպի քաղաքականության մշակում. հետազոտության արդյունքների օգտագործումը գործնականում:

 

Մենք ողջունում ենք ելույթներ ոչ միայն գիտնականներից ու հետազոտողներից, այլ նաև ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից ու սոցիալական ակտիվիստներից: ՀՀ մարզերի և ոչ-հայաստանցի մասնակիցների ճանապարհածախսը և գիշերավարձը կվճարվեն հնարավորությունների սահմաններում:

 

Համառոտագրերի ներկայացումը

 

Խնդրում ենք համառոտագիրն ուղարկել հայերեն կամ անգլերեն լեզուներով (մինչև 500 բառ)՝ նկարագրելով տեսական հիմքերը, մեթոդաբանությունը, հիմնական արդյունքները, քաղաքականության մեջ դրանց հետևանքները և մեկ էջից բաղկացած հեղինակի ինքնակենսագրությունը մինչև 2014թ. մարտի 31-ը հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ cgls@ysu.am, genderlead@yahoo.com:

Խնդրում ենք էլեկտրոնային նամակը վերնագրել հետևյալ կերպ. “CLGS 2014 Conference Submission”: Եթե հեղինակները Երևան քաղաքի բնակիչներ չեն կամ օտարերկրյա մասնակից են, խնդրում ենք նշել՝ արդյոք ունեն ուղևորության համար ֆինանսական աջակցության անհրաժեշտություն, ինչպես նաև հնարավորության դեպքում նշել գումարի չափը: Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի հնարավորության սահմաններում:

 

 

Հեղինակները կտեղեկացվեն իրենց հոդվածների ընդունված լինելու կամ չլինելու մասին մինչև սույն թվականի ապրիլի 15-ը: ԳՀԱԿ նախատեսում է տպագրել կոնֆերանսին ներկայացված հոդվածները:

 

 

Հավելյալ տեղեկության համար դիմել ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի գրասենյակ Ա. Մանուկյան փող. 1,ԵՊՀ, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, սենյակ 436, էլ. հասցե. cgls@ysu.am, genderlead@yahoo.com, հեռախոս՝+37460710390:

 

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն

 

Դիտումների քանակը` 4158

Գլխավոր էջ