Գենդերային քվոտա՝ դե յուրե ու դե ֆակտո

Ինչպես արդեն նշել էինք, մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` հինգերորդ գումարման ԱԺի կազմում  ընդամենը   14 կին  պատգամավոր է  ընդգրկվել ( 10%) ՝ երկու հոգով ավելի, քան նախորդ գումարման կազմում:

 

Հիշեցնենք, որ անցյալ ընտրությունների ժամանակ 15 տոկոսանոց քվոտայի պայմաններում  համամասնական ընտրակարգով խորհրդարան էր անցել 12 կին (9.1%), իսկ մեծամասնականով՝ ոչ մեկը: Եթե հաշվի առնենք, որ այս անգամ երկու կին է անցել մեծամասնական ընտրակարգով, ապա ստացվում է, որ խորհրդարանական կուսակցությունները ոչ մի առաջընթաց չեն արձանագրել,  ավելին՝ դե-ֆակտո  արժեքազրկել են  Ընտրական օրենսգրքում  դե-յուրե ամրագրված 20 տոկոսանոց քվոտան: Եվ դա այն պարագայում, երբ  կուսակցությունների նախընտրական ցուցակներում  ներկայացված է եղել միջինում 22,8 % կին :   

 

 

ՀՀԿ խմբակցության կազմում ընդգրկվել է 69 պատգամավոր որոնցից 9-ը կին են, ինչը 13%  է կազմում (նախընտրական ցուցակում` կանայք 21,3 % էին):

 

ԲՀԿ խմբակցության կազմում 37 պատգամավոր, այդ թվում ընդամենը 2 կին, այսինքն 5,4% ( նախընտրական ցուցակում` 21,8% կին էր ):

 

Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունում 7 պատգամավոր և մեկ կին, այսինքն 14 % ( նախընտրական ցուցակում `20,3% կին էր ):

 

 «Օրինաց երկիր» խմբակցության 6 պատգամավորից մեկն է կին , 16% ( նախընտրական ցուցակում `20,2%  կին էր )  :

 

Ժառանգություն խմբակցության կազմում 5 պատգամավոր են, որոնցից մեկն է կին , 20% ( նախընտրական ցուցակում` 24,6% կին էր ):

 

ՀՅԴ խմբակցության 5 պատգամավորների թվում կին չկա (նախընտրական ցուցակում` 32% կին էր):

 

 

Համեմատելով խմբակցությունների կազմը նախորդ գումարման հետ նկատենք, որ  ՀՀԿ խմբակցությունը ակնհայտորեն ավելացրել է կանանց թիվը իր կազմում ՝ անցյալ գումարման 3,1 տոկոսից մինչև այսօրվա 13%-ը :

 

 

ԲՀԿ-ն հակառակը՝ 12 % կանայք ունենալով անցյալ գումարման իր խմբակցությունում, այժմ ընդամենը 5% է ընդգրկել: Ընդ որում,  խմբակցության պատգամավորների թիվը 12 հոգով  ավելացել է, իսկ կանանց թիվը   պակասել:

 

 

Զգալի հետընթաց է նկատվում  կանանց ներկայացվածության առումով  ՀՅԴ-ի  և «Ծառանգության» մոտ,  որոնց կազմում անցյալ գումարման ժամանակ ընդգրկվել էին  համապատասխանաբար՝  18,7%  և 42,8%  կին, իսկ այս  անգամ՝  0%  և  24,6% կին :

 

 

«Օրինաց երկիր»-ը  առաջընթաց չի արձանագրել՝ նրա կազմում ինչպես կար, այնպես էլ մնացել է մեկ կին:

 

 

Նշենք նաև, որ ԱԺ-ում ներկայցված կանանց կազմը գրեթե 2/3 –ով նոր է. 14 կանանցից միայն հինգն են նախորդ գումարման պատգամավոր  եղել:

 

Դիտումների քանակը` 4925

Գլխավոր էջ