Գենդերային հավասարության օրը՝ կառավարությունում եւ խորհրդարանում
Հունվարի 19-ը գրեթե գենդերային հավասարության օր հանդիսացավ: Մինչ Ազգային Ժողովում կազմակերպված խորհրդարանական լսումներին քննարկվում էր «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագիծը, կառավարությունը իր նիստում հաստատեց է գենդերային քաղաքականության 2012 թվականի միջոցառումների տարեկան ծրագիրը:
Ինչպես նշվում է ծրագրում, միջոցառումներն ուղղված են, մասնավորապես, գենդերային բաղադրիչի ներդրմանը հասարակական-քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում ազգային և տարածաշրջանային մակարդակներով, գենդերային հավասարության ազգային մեխանիզմի զարգացմանը, ինչպես նաև գենդերային դրության վերլուծությանը:
Նույն նիստում կառավարությունը հաստատեց նաև գենդերային բռնության դեմ ընթացիկ տարվա միջոցառումների տարեկան ծրագիրը:
Դիտումների քանակը` 4239