Գեյմեր Անիտա Սարգսյանը սպառնալիքներ է ստանում՝ կանանց իրավունքները տեսախաղերում պաշտպանելու համար
Կանադահայ Ֆեմինիստուհի Անիտա Սարգսյանը, ով հայտնի է որպես գեյմեր եւ Feministfrequency բլոգի հեղինակ, որի միջոցով պաշտպանում է կանանց իրավունքները տեսախաղերում, դիմել է ոստիկանությանը՝ պատմելով իր դեմ համացանցում ծավալված հալածանքների ու սպառնալիքների մասին: Նշենք, որ դեռեւս այս տարվա մարտին անհայտ անձինք սպառնացել էին ռումբ պայթեցնել Game Developer’s Choice մրցանակաբաշխությանը, որի ընթացքում Անիտային մրցանակ էր շնորհվել իր «Tropes vs. Women» տեսահոլովակների համար:
Անիտայի խոսքով, իր դեմ երկու մարտավարություն էր որդեգրվել: Առաջինը՝ կեղծ ակաունտների ստեղծում, որտեղ էլ առավել կեղծ Անիտա Սարգսյանը տարատեսակ հիմարություններ էր գրում: Երկրորդը՝ իրականությանը չհամապատասխանող լուրերի տարածում: Սարգսյանի դիտարկմամբ ՝ սուտը, որը կրկնվում է բազմիցս, ճշմարտանման է դառնում եւ հաճախ դժվար է լինում այդ հորինվածքները հերքել:
Որոշ դեպքերում անհաջող կատակները կարող են անգամ կյանքի համար սպառնալիք դառնալ: Խոսքը վերաբերում է հաշվեհարդարի մասին սպառնալիքներով նամակներին, որոնք Անիտան ստացել է վերջերս: Արդյունքում աղջիկը ստիպված է եեղել տեղափոխվել այլ վայր եւ դադարեցնել գործունեությունը:
Անիտա Սարգսյանը Tropes vs. Women in Video Games վիդեոշարքի հեղինակն է, որը պատմում է տեսախաղերում կանանց նկատմամբ սեքսիզմի դրսեւորումների մասին Նա նվաստացուցիչ է համարում այն, որ կանանց սովորաբար «գեղեցիկ եւ սեքսուալ դեկորացիայի» դեր է վերապահվում: Նրա առաջին տեսահոլովակը հայտնվել էր 2013թ., ինչից հետո Սարգսյանը սկսել էր ենթարկվել համացանցից օգտվողների հարձակումներին: Սկզբում աղջիկն ուղղակի փակում էր մեկնաբանությունների հնարավորությունը, այժմ ստիպված է ավելի խիստ միջոցների դիմել:
Աղբյուրը՝ Newsweek
Դիտումների քանակը` 5442