Գարնան շունչը կին ստեղծագործողների ցուցահանդեսում

 

35 կին ստեղծագործողներ ներկայացնում են ՀայԱրտ մշակութային կենտորոնում գարնանը եւ կնոջը նվիրված հարյուրից  ավելի ստեղծագործություններ: Այս մասին  հաղորդում է  ՀայԱրտ մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը,  նշելով, որ ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել մարտի 1-ին:

 

«Ցուցահանդեսն այս տարի որոշեցինք բացել մարտի 1-ին, գարնան առաջին օրն է` կանանց ստեղծագործությունների միջոցով  գարնան շունչը հաղորդելու  առավել քան հարմար առիթ է:  Այդպիսի մարդ չկա, որ գարունը չսիրի, մեր նպատակն է գարնան առաջին օրվա խորհուրդը ներկայացնել»,- ասաց Ռիտա Շառոյանը:

 

Նրա տեղեկացմամբ  ցուցահանդեսում ներկայացված են  աշխատանքներ կերպարվեստի, բատիկայի, քանդակի ժանրում:  Հեղինակները   տարբեր սերունդներ են ներկայացնում, իրենց աշխատանքներն են ցուցադրում  նաև երիտասարդ կին ստեղծագործողները: «Յուրաքանչյուր կնոջ աշխատանքում կա գարնան սպասումը»,- շեշտեց «ՀայԱրտ»-ի տնօրենը:

 

Ցուցահանդեսը կտևի երկու շաբաթ:

 

Դիտումների քանակը` 3298

Գլխավոր էջ