Բրյուսելը հաստատել է կանանց քվոտաները բիզնեսում/ վիդեո

Եվրահանձնաժողովը  համաձայնել է մինչեւ 2020 թվականը  խոշոր ընկերությունների ղեկավարությունում  40 տոկոսանոց քվոտաներ ներմուծել սեռերի  ներկայացվածության համար : Պայքարը դրա համար գլխավորում է արդարադատության և հիմնական իրավունքների կոմիսար  Վիվիեն Ռեդինգը:

 

-Առաջխաղացումը պետք է անշուշտ կատարվի  իրավասության հիմքի վրա,-ասաց նա,- կինը կբարձրանա պաշտոնով ոչ թէ նրա համար, որ նա կին է, այլ մասնագիտական բարձր որակների, պրոֆեսիոնալիզմի և նրա համար, որ նա իր գործը լավ է հասկանում:

 

Ռեդինգը նկատեց, որ պատմության մեջ առաջին անգամ այդպիսի սկզբունքներ են ամրագրված Եվրամիության  պաշտոնական փաստաթղթերում: Նա հանդես է գալիս  կանանց իրավահավասարության համար տնտեսության ղեկավարման բոլոր մակարդակներում, բայց Եվրահանձնաժողովը  դեռևս հնարավոր է համարել այն ապահովել միայն մեծ բիզնեսի համար:  Քվոտաների ներդրումը առաջարկվելու է 5000 ընկերություններին,  որոնք 250 հոգուց  ավելի անձնակազմ   ունեն:

-Իհարկե կարելի էր ավելի հավակնոտ  խնդիր դնել, ավելի հեռուն գնացող,- ասում է Էդիտ Էստրելան` Եվրախորհրդարանի  կանանց հարցերով կոմիտեի անդամը,- բայց առանց այդ էլ նշանակալի քայլ է արված  խոշոր ընկերություններում  տնօրենների կազմը ավելի հավասարակշիռ  դարձնելու ուղղությամբ: Ես համաձայն էմ այն բանի հետ, որ դա չի հաջողվի փոքր և միջին ձեռնարկություններում, քանի որ այդ հատվածին դժվար է ապահովել սեռերի այդ կարգի ներկայացվածություն:

 

Սակայն այս առաջարկությունը դեռևս պետք է հաստատվի Եվրամիության ազգային մակարդակում, իսկ դրա  հետ համակարծիք չեն այնպիսի երկրներ ինչպիսին են Գերմանիան և Մեծ Բրիտանիան: Այնտեղ շատերը դա համարում են կանանց նկատմամբ հովանավորչական վերաբերմունք և գործարար աշխարհին կողմնակի սկզբունքների պարտադրում: Մինչդեռ շատ եվրոպացի կանանց բիզնեսում սպասում է «ապակե առաստաղը », այսինքն թաքնված  խտրականությունը:

 

Այսպիսով Մալթայում տնօրենների խորհրդում միայն 3% կին կա, իսկ ամենաշատ կանայք Ֆինլանդիայում են` 27%:

 

http://www.euronews.com

 

Դիտումների քանակը` 3504

Գլխավոր էջ