Բռնաբարությունից հղիացած թրքուհին գլխատել է բռնարարին

Թուրքիայի հարավ-արևմտյան Յալվաչ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մի 26-ամյա կնոջ, որին մեղադրում են իրեն բռնաբարողի հետ գազանաբար հաշվեհարդար տեսնելու մեջ: Ցանկանալով պաշտպանել իր պատիվը` կինը գլխատել է հանցագործին և նրա գլուխը տարել է քաղաքի հրապարակ` որպես խրատ տղամարդկանց: 

 

Դաժան սպանության մեղադրանքն առաջադրվել է երկու երեխաների մայր Նևին Իլդիրիմին, գրում է The Daily Mail թերթը:

 

Ներկայումս մարդասպանը կրծքի տակ կրում է իրեն բռնաբարողի երեխային: Կինը պահանջում է, որ իրեն թույլատրեն հեռացնել երեխային` չնայած նա արդեն հղիության 5-րդ ամսում է, իսկ Թուրքիայում օրենքը թույլատրում է ազատվել 10 շաբաթականից ոչ մեծ երեխայից:

 

Նևինի խոսքով` տղամարդն իրեն սպառնացել է ատրճանակով, նաև ասել է, որ կսպանի նրա 6 և 2 տարեկան երեխաներին, եթե Նևինը համարձակվի ինչ-որ մեկին պատմել իր պահանջի մասին:

 

Կինը հնազանդվել է, և նրա ամուսնու հորաքրոջ 35-ամյա ամուսինը` Նուրետտին Հիդերան, սկսել է նրան պարբերաբար բռնաբարել: Դա շարունակվել է 8 ամիս, բայց ի վեջո  թրքուհու համբերությունը սպառվել է:

 

Հետաքննության տվյալներով` բռնարարը կնոջը շանտաժի է ենթարկել: Մի անգամ գիշերը նա ներխուժել է նրա ննջարան և հղի կնոջը նկարել մերկ վիճակում: Հետո սպառնացել է Նևինին, որ լուսանկարները կուղարկի նրա ծնողներին, եթե նա չհնազանդվի:

 

 

Մեղադրյալը խոստովանել է, որ բազմիցս մտածել է ինքնասպանության մասին, բայց այդպես էլ չի կարողացել վճռական լինել:

 

 

Թուրքիայի կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող   կազմակերպությունները  համարում են, որ Նևինը հերոսական արարք է գործել` հաշվեհարդար տեսնելով իրեն բռնաբարողի հետ:

 

 

26-ամյա կնոջ օգտին  հայտարարությամբ է հանդես եկել Յալվաչի քաղաքապետ Թեքին Բայրամը։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  թուրք քաղաքապետը հայտնել է, թե այդ դեպքը տխրեցնող է։ «Նա սրանով դաս տվեց հասարակությանը։ Ես սրտանց պաշտպանում եմ Ն.Յ.-ին։  Նա իր ձեռքով պատժեց իրեն բռնաբարողին։ Թող սա դաս լինի անբարոյականներին»,-ասել է քաղաքապետը։

Դիտումների քանակը` 4586

Գլխավոր էջ