Բորիս Ակունին. Կին, ում համբերությունը հատեց

 

 

10 տարի առաջ  մի վեպ էի գրում, որի համար ինձ անհրաժեշտ էր մի երիտասարդ կին ոճրագործ, ով կարող էր իրեն ենթարկել ցանկացած տղամարդու և սպանել այնպիսի հեշտությամբ , ինչպես կատուն է ճանճ որսում:

 

Հենց այդ ժամանակ էլ, կարծես թե իմ պատվերով, հեռուստացույցով հնչեց հնդկական “հրոսակախմբերի թագուհու” անունը, և ես որոշեցի. ահա իմ ոգեշնչման աղբյուրը: Տասնյակ դիակներ, հիսուն քրեական գործ. Կատակ բան չէ:

 

Սակայն երբ ավելի խորացա, հասկացա, որ սա լրիվ այլ պատմություն է և լրիվ այլ թեմայով: Եվ ոչ թե սառնարյուն մարդասպանի  մասին էր, այլ պարզապես մի կնոջ, ում համբերությունը մի օր հատեց: Հիշում եմ, թե ինչպես, ծանոթանալով Պխուլան Դեվիի կենսագրության հետ, ես առաջին անգամ համակրանք զգացի ռազմատենչ ծայրահեղական ֆեմինիզմի հանդեպ: Չնայած չեմ կարծում, որ նա իրեն համարեր ֆեմինիստ և իմանար այդ բառի բուն նշանակությունը: Այդ կինը անգամ կարդալ չեր կարողանում:

 

Նա ծնվել է 1963 -ին հնդկական Ուտար-Պրադեշ նահանգի մի աղքատիկ գյուղում, որտեղ մեկուկես անգամ ավելի շատ մարդ է ապրում, քան ամբողջ Ռուսաստանում: Ընտանիքը դասվում էր ցածր կաստաների – մալլախների` որսորդների դասին: Այնտեղ կանանց վերաբերվում էին այնպես, ինչպես իրենց տնային անասուններին: Վաղ տարիքից աղջիկը աչքի էր ընկնում իր անկախ բնավորությամբ, իսկ դա հազվադեպ երևույթ էր: Հարազատներն ազատվեցին նրանից` ամուսնացնելով 11 տարեկանում և ուղարկելով հեռավոր մի գյուղ` փոխանակելով կովի և հեծանիվի հետ:

 

 

 

Պուխլանը երեխա էր, իսկ ամուսինը վաղուց արդեն երիտասարդ չէր: Ավելին, նա պարզապես սրիկա էր. և ծեծում էր, և բռնաբարում նրան: Պուխլանն  այդպես էլ չաճեց, մնաց իր մեկ մետր 40 սմ հասակով: Անգամ երբ նա փախչում էր, հարազատներն անպայման հետ էին ուղարկում: Եվ այդպես երեք տարի շարունակ: Անհավանական է, բայց աղջիկը կարողացավ պնդել իրենը, վերջիվերջո ամուսինը վռնդեց նրան:

 

 

 

Այսպես նա մեկ աղետից ընկավ մյուսը: Վռնդված կինը հարազատ համայնքում համարվում էր վարկաբեկված, գրեթե անձեռնմխելի: Ոչ ոք չաջակցեց նրան, երբ հորեղբոր տղան  նրան  թալանեց: Նա ոստիկանություն դիմեց և հենց ինքն էլ հայտնվեց ճաղերի ետևում: 3 օր շարունակ նրան ծեծում և բռնաբարում էին: Թվում է` հենց այդ րոպեից էլ նա դարձավ տղամարդատյաց:

 

 

Սակայն սա էլ դեռ ամենամեծ դժբախտությունը չէր, որ ճակատագիրը պահել էր իր համար: 16 տարեկանում աղջկան փախցրեց Բաբու Գուջարի հրոսակախումբը: Սկզբում ամեն ինչ կանխատեսելի էր՝ հրոսակախմբի գլխավորը օրեր շարունակ բռնացավ նրան, սակայն հետո հրաշք կատարվեց: Խմբի անդամներից  մեկը խղճահարությամբ լցվեց նրա հանդեպ…

 

 

Եվ բնական է, որ առաջին անգամ իր կյանքում Պուխլանը հասկացավ, որ ոչ բոլոր տղամարդիկ են դժողքի զավակներ: Նա սիրահարվեց այդ տղամարդուն (նրա անունը Վիկրամ Մալլախ էր), և քանի որ իր սիրելին ոչ մի ուրիշ արհեստի չէր տիրապետում բացի բանդիտիզմից, ինքն էլ միացավ նրան: Նա չափազանց համարձակ էր, զենքին շատ շուտ տիրապետեց, և նրա համար լրիվ այլ կյանք սկսվեց:

 

 

Նրանք թալանում էին գնացքներ, հարձակվում գյուղերի վրա, գերի էին վերցնում հարուստ հողատերերի: Պուխլանը չվարանեց նաև այցելել իր թանկագին ամուսնուն: Նա դանակահարեց նրան, սակայն դեռևս չսպանեց` սպանել նա սովորեց հետո:

 

 

Ավազակուհու սիրային հովվերգությունը, սակայն, երկար չտևեց: Խմբի երկու անդամներ սպանեցին Վիկրամին, իսկ կնոջը տարան իրենց գյուղ` Բեխմայ: 17-ամյա Պխուլատին փակի տակ էին պահում եւ գյուղի տղամարդիկ հերթով բռնանում:  Նրան մերկ տանում էին փողոցով և վիրավորանքներ հղում: Այս ամենը շարունակվեց երեք շաբաթ, հետո աղջկան հաջողվեց փախչել:

 

 

Անցնելով այս ամենի միջով` կորցնելով ամուսնուն, նա լրիվ ուրիշ մարդ դարձավ: Նոր հրոսակախումբ հավաքեց և հենց ինքն էլ ղեկավարեց (Հնդկաստանի համար չափազանց արտասովոր երևույթ): Նա իրեն հռչակեց Դուրգիի` մահվան և կործանման աստվածուհուն ծառայող:

 

1981-ի փետրվարի 14-ին ոստիկանական շորերով ծպտված բանդան ներխուժեց Բեխմայ գյուղ: Հավաքեցին բոլոր տղամարդկանց: Նրանցից ոմանք  Պխուլատին նեղացնողների շարքում  էին, ոմանք` ոչ: “Բանդիտների թագուհին” (մամուլը նրան այսպես էր կնքել) հրամաններ էր արձակում մեգաֆոնի միջոցով: 22 տղամարդ գնդակահարվեցին:Ամբողջ Հնդկաստանը ցնցված էր: Ոստիկանությանն այդպես էլ չհաջողվեց բռնել նրանց:

 

 

Եվս երկու տարի Պուխլան Դեվին ահաբեկում էր հարուստ գյուղեր` ձեռք չտալով ցածր կաստաներին, որի համար էլ արժանացավ հնդկական “Ռոբին Հուդ” կոչմանը: Վերջապես հենց ինքը` Ինդիրա Գանդին, ով կարողացել էր իր գերակայությունը տղամարդկանց հանդեպ ապացուցել այլ եղանակով, առաջարկեց ավազակուհուն հանձնվել ներողամտության դիմաց: Մեծ արարողության ժամանակ 10000 հանդիսատեսի առջև նա վայր դրեց զենքը Մահաթմա Գանդիի նկարի առջև:

 

 

Նրա գործի հետաքննությունը (ավելի ճիշտ 48 գործերի) տևեց շուրջ 11 տարի:  Ամբողջ ընթացքում Պուխլանը գտնվում էր բանտում: Այստեղ նա եւս մել փորձության միջով անցավ, նրան բռնի ստերիլիզացիայի ենթարկեցին, որպեսզի նոր Պուխլան Դեվիներ չծնվեն: Այդ ընթացքում  նրա պատմությունը հայտնի դարձավ  միջազգային հանրությանը : Նրա մասին գրքեր գրվեցին, նույնիսկ գեղարվեստական ֆիլմ նկարահանվեց, որը մեծ հաջողություն ունեցավ:

 

 

Վերջիվերջո նրան ներում շնորհեցին. չնայած բոլոր հանցագործություներին, հասարակությունը իր կողմից էր: Ազատ արձակվելուց հետո նախկին ավազակուհին դադարեց այլևս խոնարհվել մահվան աստվածուհուն և բուդդիզմ ընդունեց: Ստեղծեց կուսակցություն, որը պաշտպանում էր ցածր կաստաների շահերը: Դարձավ պատգամավոր և ամուսնացավ:

 

Սակայն այս բոլիվուդյան պատմությանը վիճակված չէր ունենալ երջանիկ ավարտ: 2001 թվականի հուլիսի 21-ին, հենց այն ժամանակ, երբ ես կին-ոճրագործի փնտրտուքների մեջ էի, Պուխլան Դեվիի վրա հարձակվեցին դիմակներով երեք տղամարդիկ: Սպանեցին թիկնապահին և 5 փամփուշտ բաց թողեցին: Կարծես թե վրեժ էին լուծում Բեխմայ գյուղում կատարվածի համար:

Բայց  ես չեմ պատրաստվում այս կնոջը ոճրագործ անվանել: Իհարկե նա շատ սխալ է վարվել` սպանելով անխտիր բոլոր տղամարդկանց այդ գյուղի` հաշվի չառնելով, թե նրանցից ով է մեղավոր եղել, և ով` ոչ: Չնայած նրանք բոլորն էլ մեղավոր են, քանի որ երեք շաբաթ շարունակ հետևել են այդ ամենին, և ոչ ոք չի համարձակվել օգնության ձեռք մեկնել:

Գիտեմ, որ ճիշտ չեմ: Սակայն կառավարության փոխարեն ես էլ ներում կշնորհեի այդ կնոջը:

Իսկ դու՞ք:

 

 

Բորիս Ակունին

http://borisakunin.livejournal.com/77189.html

Դիտումների քանակը` 4599

Գլխավոր էջ