Բողոքի ակցիա` ընդդեմ “Դժվար ապրուստ” սերիալի

 «Հասարակություն Առանց Բռնության» հկ-ն  այսօր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը դատապարտող ակցիա էր կազմակերպել: Հեռուստաեթերում դիտողականությամբ 1-ին հորիզոնականը զբաղեցնող «Դժվար ապրուստը» , ըստ հ/կ-ի ուսումնասիրությունների, ամենից շատն է բռնություն քարոզում:

 

«Վերջ գենդերային հիմքով բռնություններին» ծրագրի ղեկավար Աննա Նիկողոսյանի խոսքերով, ուսումնասիրել են սերիալի 730 րոպե, որից կանանց մասնակցությամբ տեսարանները 550 րոպե են եղել. « Կնոջ նկատմամբ բռնությունն ու ճնշվածության տեսարանները 60 տոկոս են կազմել: Մեր ուսումնասիրած 750 րոպեից 550 րոպեի ընթացքում կանանց նկատմամբ բռնությունը 6,2 տոկոս, հոգեբանական բռնությունը՝ 22 տոկոս, սեռական բռնությունը՝ 0,7 տոկոս, իսկ կնոջ լացի, ընկճվածության տեսարանները 30 տոկոս են կազմել: Այս սերիալում կնոջը դիտում են որպես երկրորդ սորտի անձնավարություն, 10 հերոսուհիներից ոչ ոք չի աշխատում, միայն մեկն էր պարբերաբար աշխատել ՝տանը կամ հյուրանոցում մաքրություն անող, եւ 10 էլ բռնության գոնե մեկ տեսակին արժանացել են»:

 

Ըստ նրա «Դժվար ապրուստ»-ը բոլոր սերիալներից ամենավատն է իր բացասական ազդցեցությամբ. « Եթե ուրիշ սերիալներում կան գոնե մեկ, երկու կանայք, որ աշխատում են, գոնե չեն ծեծվում ու հաջողություններ ունեն ընտանիքում, ապա այս սերիալում բոլոր հերուսուհիները բռնության են ենթարկվում ու չեն աշխատում»:

 

«Վերջ գենդերային հիմքով բռնություններին» նախաձեռնության անդամներն ընդդեմ այս սերիալի ստորագրահավաք էին նաեւ կազմակերպել ու առաջիկայում քաղաքացիների ստորագրությունը ու իրենց մտահգությունները գրավոր կուղարկեն «Արմենիա» հեռուստաընկերություն:

 

 

 Արփինե Սիմոնյան

http://www.aravot.am/2012/07/27/95362/

 

 

Լուսանկարները` “Առավոտ”- ի

 

 

Կարդացեք նաև այս թեմայի շուրջ  մեր կայքում .

 

Հասարակությունը ընդդեմ «Դժվար ապրուստ»-ի

 

 

Հայկական սերիալներում տոտալ ագրեսիա է քարոզվում

 

 

«64 կանանց կերպար եւ միայն մեկ կին, ում ոչ ոք չի ծեծում, նվաստացնում…»

 

 

«Որոշեք, որ կատեգորիային եք պատկանում»…

 

 

Դիտումների քանակը` 8637

Գլխավոր էջ