Բաց նամակ լրատվամիջոցներին. «նարնջագույնով» հավելեք ձեր նորությունները
ՄԱԿ-ի կանանց գործադիր տնօրեն Ֆումզիլե Մալմբո-Նգուկան դիմել է բաց նամակով լրատվամիջոցներին, աոաջարկելով միանալ ընդդեմ գենդերային բռնության պայքարի 16-օրյակին եւ « նարնջագույնով» հավելել իրենց նորությունները՝ բարձրացնելու համար հանրության իրազեկությունը կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ: WomenNet.am- ը առաջարկում է ծանոթանալ նամակի տեքստին:
Հարգելի խմբագիրներ, թղթակիցներ, լրատվական կազմակերպությունների խարիսխներ և բլոգերներ,
Ես գրում եմ ձեզ ՄԱԿ-ի կանանց հատուկ հրավերով: Նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման համաշխարհային օրը կմեկնարկի համաշխարհային ակտիվության 16-օրյակը, որը կտեւի մինչև դեկտեմբերի 10-ը: Այն ուղղված է լինելու կանանց իրավունքների խախտման վերացմանը, ինչից տուժում է յուրաքանչյուր երրորդ կին և աղջիկ ամբողջ աշխարհում: Սա ահազանգ է այն մասին, որ մենք պետք է կանգ առնենք: Կանգ առնելու համար մենք ձեր աջակցության կարիքն ունենք:
Նարնջագույնն ընտրվել է՝ խորհրդանշելու այն պայծառ ապագան, որը զերծ է կանանց նկատմամբ բռնությունից: «ՄԱԿ-ի կանայք» և իր գործընկերները ամբողջ աշխարհում կանցկացնեն նարնջագույն-իրադարձություններ՝ բարձրացնելու իրազեկությունը և ցույց տալու համերաշխություն:
Ես հրավիրում եմ ձեզ միանալ մեզ և խաղալ ձեր կարևորագույն դերը հասարակական իրազեկության և կարծիքի ձևավորման հարցում: Ցուցաբերեք ձեր աջակցությունը և ասեք ձեր լսարաններին և ընթերցողներին, որ այս խնդիրը անձնական կարևոր նշանակություն ունի: Եթե դուք հեռուստալրագրող եք, կոչ արեք ձեր հեռուստաալիքին ներկել լրատվական սենյակը նարնջագույնով կամ նարնջագույն որևէ իր կրեք այդ թեմային նվիրված հաղորդման ժամանակ: Եթե ձեր ոլորտը տպագիր մամուլն է, ներկայացրեք ձեր պատմությունները նարնջագույն վերնագրի ներքո: Եթե դուք ռադիոլրագրող եք, անպայման ընդգծեք այդ ամենի վերացման կարևորությունը: Եթե հրապարակային միջոցառման եք, կրեք նարնջագույն հագուստ և պատմեք մարդկանց, թե ինչու եք այդպես վարվում: Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերացմանն ուղղված լրատվամիջոցների ուշադրությունը կմեծացնի լսարանների մտահոգությունը և կապահովի խորհրդատվությունն ու աջակցությունը տուժածներին :
ՄԱԿ-ի կանայք պատրաստ են աջակցելու, երբ անհրաժեշտ է: Մենք կարող են հեշտացնել փորձագետների հետ անցկացվող հարցազրույցները, տրամադրել տվյալներ և վիճակագրություն, և մատնանշել օրինակելի նախաձեռնություններ: Եթե դա ձեզ կօգնի, ինձ տեղեկացրեք: Միգուցե ձեր կազմակերպությունը ցանկանա օգտվել այն բովանդակությունից, որը մենք տվել ենք Պեկինի գործողությունների ծրագրի 20-րդ տարեդարձի համատեքստում, այդ թվում իմ և բարի կամքի դեսպան Նիկոլ Կիդմանի հեղինակայյին սյունակները: Դուք նաև կգտնեք նարնջագույն քարոզարշավի նյութերը այստեղ:
Հուսով եմ՝ դուք կարող եք դառնալ մեր գործընկերը այս գլոբալ պայքարում կանանց և աղջիկների դեմ պայքարում: Մի վարանեք կապվել մեր վերը նշված գործընկերների հետ հետագայում հարցեր ունենալու դեպքում:
Ուզում եմ նախապես շնորհակալություն հայտնել ձեզ: Եթե մենք բոլորս համախմբվենք, մենք կարող ենք վերջ տալ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը:
Անկեղծորեն ձեր,
Ֆումզիլե Մալմբո-Նգուկայից
Գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի կանայք
Հ.Գ. Ինչպես եւ նախօրոք հաղորդվել էր , նոյեմբերի 25-ին Կանանց նկատմամբ բռնության դեմ «նարջագույն քարոզարշավի շրջանակներում մի շարք շենքեր Նյու Յորքում, որոնց թվում Էմփայը Սթեյթ Բիլդինգը եւ ՄԱԿ-ի քարտուղարության շենքը, նաև Թայմս Սքուեյրի մեծ էկրանները լուսավորվեցին նարնջագույնով:
Դիտումների քանակը` 3504