Բարեգործական ցուցահանդես-վաճառքին մասնակցեցին նաև սիրիահայ կանայք

Տնտեսության և արվեստի ոլորտի կանանց աջակցելու նպատակով  մարտի 24-ին «Կոնգրես» հյուրանոցում  կայացավ  ցուցահանդես-վաճառք: Կազմակերպիչը, ինչպես արդեն հայտնել էինք,  Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան է, առիթը` կանանց միամսյակն ու Սուրբ Զատկի տոնը:

Ցուցահանդեսին մասնակիցները ներկայացրել են տարբեր տեսակի ձեռագործ ապրանքներ` ասեղնագործ կտավներ, հուշանվերներ ու զարդեր: Արդեն չորրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցում են  կանայք ոչ միայն Հայաստանի  մարզերից, այլ  նաև  Սփյուռքից: Այս անգամ  հատկապես ակտիվ էր սիրիահայ կանանց մասնակցությունը, որոնք ասեղնագործության հայտնի վարպետներ են: Ստացված հասույթը կուղղվի ձեռներեց կանանց աջակցող ծրագրերին, մի մասն էլ` կփոխանցվի Հայաստանում հաստատված սիրիահայերին:

 

Լուսանկարները՝ Հայկուհի Մինասյան / ՀԵԿԱ

 

Դիտումների քանակը` 7318

Գլխավոր էջ