Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում
Հայաստանում չորս երեխա ունեցող ընտանիքների մասնաբաժինը ընդամենը ՝ 0.6 % է , հինգ և ավելի երեխա ունեցողները՝ 0.1 % են:
Բազմանդամ և երեխաներ ունեցող տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունն ավելի մեծ է: Երեխայի առկայությունն ավելացնում է աղքատության մակարդակը: Երեք և ավելի (0-5 տարեկան) երեխաներ ունեցող տնային տնտեսությունները ունեն աղքատության մակարդակը 78% է, այսինքն կրկնակի ավելի աղքատ են հանրապետական միջին մակարդակի համեմատ (35.0%): Նրանք ավելի աղքատ են նաև այն տնային տնտեսությունների համեմատ, որտեղ առկա են թվով ավելի քիչ երեխաներ:
Դրա մասին են վկայում պաշտոնական վիճակագրության տվյալները և իրական պատմությունները…
Լուսանկարը` Hetq.am
Զարզանդի բազմազավակ ու բազմատաղանդ ընտանիքը
Զարզանդ Գևորգյանի բազմազավակ ընտանիքը ապրում է ծայրաստիճան աղքատ պայմաններում, սակայն ընտանիքի անդամները շատ տաղանդավոր են: Զարզանդ Գևորգյանը ժամանակին «Ռեզոնանս-1 ջազ» ինքնագործ խմբի հարվածային գործիքների նվագողն է եղել:
Աղջիկը՝ Աստղիկ Գևորգյանը նվագում է քանոն և 3 ամսվա Փարոսի գումարով նաև նրա համար գնել են շեփոր: Աստղիկը պատմում է,, որ սկզբում դեմ էին ծնողները նախ , որ աղջիկ է…
Ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել ընդունվել Կոնսերվատորիա, հիմա նա Մանկավարժական համալսարանի Կուլտորայի ֆակուլտետի փողային նվագախմբի ղեկավարն է, կուրսի միակ աղջիկ շեփորահարը, որի ուսումը սակայն վտանգված է՝ ուսման վարձը չվճարելու պատճառով: 260.000 դրամը մեծ գումար է ընտանիքի համար:
Մյուս երեխաները սովորում են հատուկ դպրոցում: Շաբաթվա միայն 2 օրն են տուն գալիս: Կինը երազում է լվացքի մեքենա ունենալու մասին: Ավագ որդին էլ թատրոն է սիրում, սակայն աշխատում է չմտածել իր երազանքի մասին, քանի որ լինելով տան մեծը՝ պետք է հոգա ընտանիքի հոգսերը:
Աղբյուրը՝ 1in.am TV
Բազմազավակ ընտանիքի հայրը երազանք չունի
Դաստակերտ համայնքի Ռուդոլֆ Դալլաքյանի ընտանիքում 5 երեխա է մեծանում:Ամեն ամառ կնոջ հետ աշխատում են և գյուղական ծանր աշխատանքի համար օրական 3-ից 4 հազար դրամ գումար ստանում: Ձմռանը գիտեն շռայլություն չպետք է թույլ տան, հատկապես, որ մնացել է մի քանի պահածո: 51 հազար նպաստը ընտանիքի միակ եկամուտն է: Աստղիկը՝ աղջիկը թողել է կրթությունը, օգնում է մայրիկին, ուզում է աշխատել, գալ Երևան…
Աղբյուրը՝ Երկիր Մեդիա TV
Դիտումների քանակը` 6216