Արմինե Կետիկյան. « Կարծում եմ հատկապես կանայք պետք է ընդունեն և ընտրեն խաղաղության մեր կոչը»

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ռեյտինգային ցուցակով Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում  առաջադրված  պատգամավարության թեկնածու Արմինե Կետիկյանը  կարծում է, որ մարդիկ վախենում են բացահայտ ասել, որ կողմ են Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ խաղաղության ծրագրին:

 

Ասում է, որ քաղաքականությամբ սկսել է զբաղվել 2002 թվականից, իսկ Կոնգրեսի քաղաքական պայքարի համակիրներից   է  դեռևս 2008 թվականից: «Որպես անհատ, մշտապես մասնակցություն ունեցել եմ երկրի համար կարևոր անցուդարձերին՝ ցանկանալով ունենալ ու կերտել իմ և երեխաներիս երազած երկիրը: Նոր չեմ Կոնգրեսի անդամ, արդեն վաղուց  եմ: Նրանց բոլոր ծրագրերն ինձ հոգեհարազատ են, բոլորին ես հավանություն եմ տվել:  Հատկապես  կողմ եմ  այս ընտրություններին  առաջ քաշած  խաղաղության ծրագրին:  Խաղաղությունը մեր երկրի, մեր տարածաշրջանի համար ամենակարևոր բանն է, որպեսզի մենք կարողանանք  լիարժեք զարգանալ: Ուրիշ զարգացում քան խաղաղությունն է՝ մեր երկրի, մեր հայրենիքի համար ես չեմ տեսնում»,- ասում է Արմինե Կետիկյանը:

 

Իր համար  առաջնահերթություների  թվում  նշում է իշխանափոխությունը: «Եթե լինի իշխանափոխություն ապա կվերանան այն վատ երևյթները ,որոնք առկա են մեր երկրում ՝կոռուպցիա,մենաշնորհներ և այլն»:

 

Կետիկյանը համաձայն չէ այն դիտարկման հետ,որ մեր երկրում կանանց ներուժը չի օգտագործվում՝  նշելով, որ  իրենց դաշինքում կանայք ակտիվ մասնակցություն ունեն քաղաքական գործընթացներին:  «Չունեմ սահմանած հաջողություն բանաձև,այս ճանապարհին դժվարություններ էլ կան,բայց դրանք բոլորն էլ հաղթահարելի են, քանի որ միայն կամք է պետք»,- ասում է Արմինե Կետիկյանը:  Նա  ավելի քան համոզված է,որ կանայք պետք իրենց ձայնը տան հենց կանանց. «Ես կարծում եմ որ մեր երկրում ու աշխարհում ընդհանրապես խաղաղություն են ուզում ու ավելի շատ կանայք, հետևաբար հենց  կանայք պետք է ընդունեն և ընտրեն՝ խաղաղության, հաշտության ու բարիդրացիության մեր  կոչը»,-եզրափակեց նա:

 

Արմինե Գևորգյան

 

Դիտումների քանակը` 2824

Գլխավոր էջ