Արդյո՞ք կինը կարող է ծիծաղել հանրայնորեն. Թուրքիայում լրջորեն քննարկում են այս հարցը

Հարցի քննարկումն, ի դեպ,  ընթանում է քաղաքական գրեթե ամենաբարձր մակարդակով: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը կոչ է արել երկրի կանանց զսպվածություն ցուցաբերել եւ հասարակական վայրերում բարձր ձայնով չծիծաղել: Թուրք պաշտոնյան գտել է, որ ժամանակակից կանայք պետք է կարմրեն տղամարդկանց հետ շփվելիս: Կանայք այդ կոչին բավականին սուր են արձագանքել…

 

 

Երկրի փոխվարչապետը  ողջախոհության եւ կուսական մաքրության կոչ է արել առաջին հերթին  կանանց, հետո  տղամարդկանց, միաժամանակ մեղադրել է հեռուստաալիքներին դեռահասներին սեռագարներ դարձնելու մեջ:

 

 

Թուրքական «Hürriyet Daily»-ի փոխանցմամբ` փոխվարչապետը թուրք հասարակությանը կոչ է արել վերաբացահայտել իրենց համար Ղուրանը եւ դադարեցնել բարոյական հետընթացը: «Այդ պարագայում տղամարդը կնամոլ չի լինի, այլ կապված կլինի միայն իր կնոջը, կսիրի իր երեխաներին: Կինը կիմանա` ինչն է համար եւ ինչը հարամ չէ, նա չի ծիծաղի հանրայնորեն, նա իր վարքագծով ուշադրություն չի գրավի եւ կպահպանի իր մաքրությունը»:

 

 

Փոխվարչապետը ցանկանում է, որ թուրք աղջիկները կարմրեն, կախեն իրենց գլուխն ու թեքեն իրենց երեսը,երբ տղամարդը նայում է նրանց դեմքին: Նրան անհանգստացրել  է նաև այն, որ ներկա  ժամանակներում  կանայք  շատ են օգտվում բջջային հեռախոսից եւ մեքենա  են վարում: Նրա կարծիքով՝ ԶԼՄ-ներին պետք է արգելել սեքսի մասին քննարկումները, քանի որ դրանք բացասական ազդեցություն են թողնում ներկայիս սերնդի մշակութային և բարոյական զարգացման վրա:

 

 

Թուրքիայի փոխվարչապետի կոչին սուր արձագանք են տվել  կանայք, հատկապես սոցիալական ցանցերի օգտատերերը,  որոնք  Բյուլենթ Առընչին հասցեագրված  «Փորձվիր ծիծաղել» գրառման  ներքո իրենց  նկարներն են տեղադրել ծիծաղելուց : Նրանցից ոմանք Արինջից պահանջել են դադարել խոսել բարոյականությունից և հիշեցրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա շրջապատի հետ կապված կոռուպցիոն սկանդալը:

 

 

Բյուլենթ Առընչին հակադարձել է նաեւ  Էկմելեդդին Իհսանողլուն, ով մրցակցում է վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանի հետ առաջիկա նախագահական ընտրություններում: Իհսանողլուն «Թվիթեր» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Թուրքիան կարիք ունի լսելու կանանց ծիծաղն ավելի, քան որեւէ այլ բան:

 

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 6583

Գլխավոր էջ