Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում

 Վենետիկի հանձնաժողովի անդրադարձը

«Ընտրական համակարգերի՝ քաղաքականության մեջ կանանց ներկայացվածության վերաբերյալ» զեկույցում (2009) հատուկ անդրադարձ է  կատարվում այս խնդրին: Պարզվում է ,  «Կանայք չեն ցանկանում քաղաքականություն մտնել» կամ « կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում» փաստարկներն ,  որոնց  օգնությամբ քաղաքական գործիչները սովորաբար բացատրում են իրենց դժկամությունը  կանանց առաջխաղացման համար լրացուցիչ հնարավորություններ  ստեղծելու վերաբերյալ,  տարածված են  ոչ միայն մեզանում …

 

«Ընդհանուր առմամբ, կանանց՝  ընտրություններում առաջադրվելու ցանկությունը, ամրապնդվում է բարենպաստ սոցիալ-տնտեսական, մշակութային եւ քաղաքական պայմանների շնորհիվ, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության, հատկապես կանանց շարժման, աջակցության շնորհիվ: Եթե խոսենք  ռացիոնալ մոտեցման մասին, կանանց ընտրվելու անձնական ձգտումները կարող են նաև կախված լինել այն հավանականությունից, որ առաջադրվելու դեպքում  նրանք կընտրվեն: Ընտրական համակարգը եւ գենդերային քվոտաները կարող են ազդել այդ հավանականության վրա, եւ, հետեւաբար, կանանց՝ ընտրություններին առաջադրվելու որոշման վրա», – ասվում է զեկույցում:

 

Բաց և փակ ցուցակներով  կանանց ընտրվելու   շանսերը

 

Վերլուծեով  կանանց՝  փակ եւ բաց համամասնական ցուցակներով կանանց ընտրվելու   շանսերը Վենետիկի փորձագետները  նշում են, որ փակ ցուցակների պարագայում  ամեն ինչ կախված է կուսակցություններից.   «Եթե կուսակցություններն ընդգրկում են կանանց ցուցակի առաջնային դիրքերում, ապա կանանց ներկայացվածությունն ընտված մարմնում  դրա շնորհիվ  էականորեն բարձրանում է: Եթե նրանք հրաժարվում են դա անել, ապա կա հավանականություն, որ կանայք կլինեն թերի ներկայացված խորհրդարանում», – նշում են փորձագետները:

 

Ինչ վերաբերում է բաց կամ ազատ ցուցակների, ապա զեկույցում նշվում է, որ ընտրողները պարտադիր չէ, որ ընտրեն երկու սեռերի թեկնածուների, ընդհակառակը, բաց ցուցակները կարող է նպաստավոր լինել հայտնի թեկնածու- տղամարդկանց համար. այսպիսով, դա ստեղծում է վտանգ, որ բաց ցուցակների ներդրումը կարող է հանգեցնել ավելի քիչ թվով կանանց ընտրության:

 

Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, բաց ցուցակները կարող են և չխոչընդոտել կանանց ներկայացվածությանը: Սա, փորձագետների կարծիքով, կախված է նրանից, թե որքանով են կանայք տվյալ հասարակությունում  պատրաստ ինքնակազմակերպվելու  և կին թեկնածուներին  ակտիվորեն աջակցելու:

 

Առավել մանրամասն այս թեմային  Վենետիկի հանձնաժողովի զեկույցում

 

Դիտումների քանակը` 3422

Գլխավոր էջ