Առաջին կինը Բրիտանիայի խորհրդարանում: սրամտությունն ու սկանդալները
95 տարի առաջ՝ 1919թ. նոյեմբերի 28-ին բրիտանական խորհրդարանի համայնքների պալատում առաջին անգամ կին-պատգամավոր հայտնվեց՝ Նենսի Ասթորը:
Նենսի Ասթորը կանանց իրավուքնների համար պայքարի ակտիվիստ չի եղել, սակայն հանդես է եկել խարհրդարանում կանանց իրավունքների օգտին եւ իր իսկ կերպարով կանանց վերաբերող շատ ու շատ տաբուներ է կոտրել: Նա բրիտանական քաղաքականության ողջ պատմության ընթացքում հանդիպած ամենակոլորիտ և հակասական կերպարներից մեկն է: Կարելի է ասել գրեթե նույն հեղինակությունն ուներ, ինչ այսօր Վլադիմիր Ժիրինովսկին Ռուսաստանի Դումայում :
Նրան համեմատում են նաև Մարգարեթ Թետչերի հետ. ուժեղ բնավորության, կտրուկ արտահայտվելու և իր կարծիքն անզիջում պաշտպանելու պատրաստակամության համար: Տասնյակ տարիներն շարունակ լեդի Ասթորը ցնցում էր հասարակությանն իր պահվածքով և դիպուկ խոսքով: Բրիտանիայի քաղաքական գործիչներից շատերը նրան տանել չէին կարողանում, սակայն Պլիմուտի շրջանի բնակիչները մեկ քառորդ դար շարունակ նրան էին ընտրում:
Հերոսուհիներ և ֆուրիաներ
Առաջին անգամ կանանց ընտրելու իրավունք են տվել ամերիկյան նահանգ Վայոմինգում (1869), Նոր Զելանդիայում (1893), Ավստրալիայում (1902) և Ֆինլանդիայի տարածաշրջանում գտնվող Ռուսական կայսրությունում (1906), և ամենավերջինը Սաուդյան Արաբիայում (2011): Ներկայումս այն չկա միայն Վատիկանում, քանի որ միակ իշխանությունը Հռոմի պապն է, իսկ նրան ընտրող կարդինալների շարքում չկան կանայք:
Բրիտանուհիները ձայնի իրավունք են ստացել 1918-ին, իսկ ամերկյան նահանգների մեծ մասում ՝ 1920-ին: Դրան նախորդել է այն բազմամյա պայքարը, որ մղում էին սուֆրաժիստուհիները (suffrage բառից՝- ընտրական իրավունք): Ատլանտիկայի երկու կողմերում քայլերթեր էին կազմակերպում՝ պահանջելով աշխատելու եւ ընտրելու իրավունքը: Ժամանակակից Բրիտանիայում և ԱՄՆ-ում նրանց հերոսուհիներ են համարում: Պահպանողական ժամանակակիցներն անվանում են նրանց «պատուհան կոտրող ֆուրիաներ»:
Նենսի Ասթորը վերաբերվում էր սուֆրաժիստուհիներին պահպանողականի և արիստոկրատուհու մեծամտությամբ, սակայն խորհրդարան մտավ նաեւ նրանց պայքարի շնորհիվ:
Քամուց քշվածը
Ծնունդով ամերիկուհի էր. 1879թ. Վիրջինիայում, Երկաթուղային կապալառուի ընտանիքում: Հայրը նաեւ ստրկատեր էր, երկար ժամանակ զբաղվում էր ծխախոտի առևտրով : Քաղաքացիական պատերազմից հետո նրա բիզնեսը տապալվեց, սակայն նոր դարաշրջանի սկզբում կրկին հարստացավ:
Նենսին և իր քույր Իռենը հանրաճանաչ գեղեցկուհիներ էին: 18 տարեկանում ապագա քաղաքական գործիչն ամուսանացավ նյու յորքյան մեծահարուստ Ռոբերտ Շոուի հետ, սակայն հենց մեղրամսի ընթացքում էլ պարզվեց, որ նա խմիչքի հանդեպ անտարբեր չի, և 6 տարի առանձին ապրելուց հետո նրանք վերջնականապես բաժանվեցին: Այս ամենը հաղթահարելու նպատակով Նենսին մեկնեց Լոնդոն, սիրահարվեց այդ երկրին և մնաց այնտեղ ամբողջ կյանքում: Մեկ տարի անց նա ամուսնացավ խոշորագույն անշարժ գույքի սեփականատիրոջ և թերթային մագնատի որդու՝ Ուոլդորֆ Ասթորի հետ:
«Անձամբ ձեզ դա չէր սպառնում»
1919թ. Ուոլդորֆ Ասթորը ժառանգեց հորից լորդի տիտղոսը եւ լքելով համայնքների պալատը մտավ Լորդերի պալատ: Նենսին մասնակցեց Համայնքների պալատում նրա թափուր տեղի համար առաջիկա ընտրություններին, և շնորհիվ հայտնի ազգանվան և Առաջին համաշխահայինի ժամանակ կատարած բարեգործությանը՝ հաղթեց: Խարհրդարանի նիստերի դահլիճում նրան շատ անհարմար տեղ հատկացրերցին, և ամեն անգամ նա ստիպված էր լինում անցնել կոլեգաների ոտքերի վրայով: Մի անգամ Ուինսթոն Չերչիլն ասաց նրան. «Մենք հույս ունեինք շոըտափույթ ազատվել ձեզնից, քանի որ երբ դուք առաջին անգամ մտաք համայնքների պալատ, ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ մի կին ներխուժել է իմ լոգարան»: Եվ հնչեց Նենսիի պատասխանը. «Հաշվի առնելով ձեր արտաքինը՝ անձամբ ձեզ դա չէր սպառնում»:
Չերչիլի հույսերը չարդարացան. 10 տարի անց խորհրդարանում արդեն 15 կին կար: Նենսին սատարում էր կանանց՝ պետական ծառայություն մուտք գործելու, մանկապարտեզներ բացելու հարցերում, սակայն նրա ամենակարևոր պայքարը ալկոհոլի դեմ էր ուղղված՝ միգուցե առաջին անհաջող ամուսնության պատճառով: 1930-ականներին լեդի Ասթորի հետաքրքրությունն ուղղվեց միջազգային գործերին:
Սկեսրայրը ժամանակին նորապսակներին նվիրել էր Թեմզայի ափին գտնվող մի շքեզ առանձնատուն (Կլայվդեն), որտեղ նրանք մշտապես մեծ ընդունելություններ էին կազմակերպում: Լեդի Ասթորի մշտական հյուրերն էին վարչապետ Նեվիլ Չեմբերլենը, հայտնի դիվանագետներ, լորդեր, ինչպես նաև Լոնդոնում ամերիկյան դեսպան Ժոզեֆ Քենեդին՝ ապագա նախագահի հայրը: Պատերազմի ժամանակ Կլայվդենի սեփականատերերը այն հիվանդանոցի վերածեցին: 1945թ-ին , առաջին հետպատերազմյան ընտրություններից առաջ պահպանողական կուսակցության ղեկավարները խորհուրդ տվեցին լեդի Ասթորին հեռանալ քաղաքականությունից: Պատճառը՝ նրա հիտլերյան Գերմանիայի նկատմամբ ցուցաբերած դիրքորոշումներն էին: Նա ի սկզբանե դեմ է եղել Գերմաիայի հետ պատերազմին եւ բրիտանացի պահպանողականներից շատերի նման հանդուրժող վերաբերմունք էր ցուցաբերում Հիտլերի նկատմամբ՝ դիտարկելով ֆյուրերին որպես բոլշեւիկների դեմ պատնեշ:
Ստալինի աչքերի մեջ նայելով
Պատմության մեջ բազմաթիվ են այն դեպքերը, երբ աջ և ձախ արմատականների միջև փոխադարձ կապ է հաստատվել: 1930-ականների սկզբին լեդի Ասթորը մտերմացավ լեյբորիստ պատգամավոր Էլլեն Ուիլկինսոնի հետ:
Երկար տարիներ մտերմություն է արել Բեռնարդ Շոուի հետ, սակայն նա ձախերի կողմից, էր, մինչդեռ ինքը աջերի շարքում էր: 1931թ-ին հենց Շոուն համոզեց նրան գնալ Սովետական Միություն: Լենինգրադում հյուրերը մնում էին Աստորիա հյուրանոցում, որը կառուցվել էր հեղափոխությունից առաջ և անվանվել էր Նյու Յորքի Աստորների դինաստիայի պատվին կառուցված հյուրանոցի անունով: Մոսկվայում նրանց ընդունել է Ստալինը: Ասթորը ասաց իրեն . « Որքան ժամանակ եք պատրաստվում սպանել ձեր հպատակներին»: Ասում են, նա միակն է, ով Ստալինի աչքերի մեջ նայելով նրան մարդասպան է անվանել:
Սուր լեզու
Նենսի Ասթորի շատ կատակներ համարվում են անգլիական դասական հումորի վառ օրինակներ: Մի անգամ երեկույթներից մեկի ժամանակ նրան հարցնում են. «Դուք երեվի եկել եք մեր ամուսիններին փախցնելու»: Եվ ի պատասխան Նենսին ասում է. «Եթե միայն դուք իմանայիք, թե ինչ դժվարությամբ եմ ես ազատվել իմինից»:
Նրա ամենահայտնի կատակը կապված է Չերչիլի հետ: Նրանք երկար տարիներ քաղաքական հակառակորդներ են եղել: Մի անգամ Նենսին ասում է Չերչիլին. «Եթե դուք իմ ամուսինը լինեիք, ես ձեր սուրճի մեջ թույն կլցնեի», և հնչում է պատասխանը. «Մադամ, եթե դուք իմ կինը լինեիք, ես այն կխմեի»:
Ասթորի ոչ բոլոր արտահայտություններն էին Ժամանակակիցները հաջող համարում , դրանց թվում ակնհայտ սկանդալային եւ նույնիկ ռասիստական բնույթի դարձվածքներ կային, հատկապես աֆրոամերակացիների մասին, որոնց նա խորհուրդ էր ալիս նույնքան ջանասիրաբար սովորել, որքան իր մանկության ժամանակներում աշխատում էին նրանց նախնինները պլանտացիաներում:
Այնուամենայնիվ, եւս մեկ մեջբերում Նենսի Ասթորից, այս դեպքում հայրիշխանության մասին. «Ի՞նչը կարող է ավելի վատը լինել քան աշխարհը, որը ղեկավարվում է տղամարդկանց կողմից, երեւի թե միայն կանանց կողմից ղեկավարվող աշխարհը»…
Նենսի Ասթորը մահացել է 85 տարեկանում: Վերջին տարիներին նա շատ միայնակ էր: Նա պատմության մեջ մտավ որպես մեկը, ով բացեց կանանց համար ճանապարհ դեպի քաղաքականություն:
Աղբյուրը BBC (կրՃատումներով)
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Առաջին հանրապետության կին պատգամավորները
Դիանա Աբգար – աշխարհի առաջին կին դեսպանը
Խոհանո՞ց թե քաղաքականություն. 1918-ին նման հարց չէր քննարկվում…
Դիտումների քանակը` 7721