Առաջարկում ենք համալրել Newmag-ի «օրենքով կանանց» տասնյակը

wpolitic

Վերջերս  Newmag ամսագիրը   «Օրենքով կանայք» խորագրի ներքո   ներկայացրել էր  կին հասարակական-քաղաքական գործիչների տասնյակը, ովքեր , ըստ հրապարակման,   կարող են լինել շատ լավ պատգամավոր ու ում հաճելի կլինի տեսնել 2017-ի խորհրդարանում: Ամսագիրը նաև հիմնավորում է  թե ինչպիսի դեր է վերապահում նրանց ապագա օրենսդիր մարմնի կազմում:

 

Newmag -ի վարկածով  պոտենցիալ պատգամավորների  թվում են .

 

  1.  Երևանի ավագանու անդամ , «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ և ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը;
  2. Մարդու իրավունքների առաջին պաշտպան  և  նախկին պատգամավոր, Արցախ հայրենակցական միության հիմնադիր անդամ, ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը;
  3. Բնապահպան, հասարակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը;
  4. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր, 2015-ից արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ընդունման նախաձեռնողներից Շուշան Դոյդոյանը;
  5. Լրագրող, Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքի տնօրեն, ներառական կրթության փորձագետ, Disabilityinfo.am  կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանը;
  6. Դերասանուհի, հաղորդավարուհի, սոցիալական ցանցերում ու սոցիալական տարբեր նախաձեռնություններում ակտիվ Նազենի Հովհաննիսյանը ;
  7. Լրագրող, սցենարիստ, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը;
  8. Լրագրող, մեդիա փորձագետ, առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը;
  9. Կանադահայ, կրթական հոգեբան, Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն, խտրականության դեմ ու հանուն կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության ակտիվ պայքարող Լարա Ահարոնյանը;
  10. Loft  ժամանցի ու ինքազարգացման կենտրոնի տնօրեն Արևիկ Համբարձումյանը:

 

Ծանոթանալով  այս շարքին   WomenNet.am-ը   առաջարկում է համալրել այն ՝ ներկայացնելով նաև այլ կանանց, ովքեր, Ձեր կարծիքով,  արժանի  են իրենց գործունեության շնորհիվ  ներկայացված լինելու Ազգային ժողովում և կարող են  լավագույնս դրսևորել  իրենց   օրենսդիր մարմնում:

 

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է:

Այն կարող եք տեղադրել մեր կայքում, անմիջապես այս հոդվածից հետո,

կամ  WomenNet.am –ի  ֆեյսբուքյան էջում

 

 

Դիտումների քանակը` 3979

Գլխավոր էջ