«Աշխարհում ոչ մի երեխա չպետք է զուրկ լինի սովորելու հնարավորությունից, նույնիսկ պատերազմական պայմաններում». Մալալա Յուսուֆզայ

Հայտնի պակիստանցի իրավապաշտպան 18-ամյա Մալալա Յուսուֆզայը, ով մահափորձի է ենթարկվել Թալիբանի կողմից, դիմել է պետությունների և կառավարությունների ղեկավարներին, խնդրելով անել ամեն հնարավոր բան, որպեսզի բոլոր աղջիկներն ու տղաները ունենան դպրոց գնալու հնարավորություն: 
Այս տարվա Նոբելյան մրցանակակիր  Մալալա Յուսուֆզայը  ժամանել է  ՄԱԿ-ի կենտրոնակայան՝ կայուն զարգացման նպատակների գագաթաժողովի հետ կապված:  Իր եկույթում  նա  նշել է, որ չափազանց մեծ թվով երեխաներ դպրոց չեն հաճախում այն պատճառով, որ նրանց ստիպում են աշխատել, աղջիկներին  դրդում են վաղ ամուսնության և սահմանափակում են կրթության մատչելիությունը: Բացի այդ, հաճախ երեխաները չեն կարողանում սովորել աղքատության և հակամարտությունների պատճառով:

 

«Մենք այստեղ ենք եկել այն նպատակով, որ խնդրենք համաշխարհային առաջնորդներին ապահովել յուրաքանչյուրի կրթության իրավունքը՝ դպրոց գնալու և որակյալ կրթություն ստանալու իրավունքը: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ստանալ տարրական և միջնակարգ կրթություն» – հայտարարել է Մալալա Յուսուֆզայը լրագրողների համար կազմակերպվող մամլո ասուլիսի ժամանակ, որին նրա հետ միասին մասնակցել են նաև չորս աղջիկներ՝ Սիրիայից, Նիգերիայից և երկու աղջիկներ Պակիստանից,  ովքեր նույնպես Թալիբանի կողմից հարձակումների են ենթարկվել աղջիկների կրթության իրավունքի համար պայքարելու պատճառով:

 

«Մենք հանդես ենք գալիս աշխարհի տարբեր երկրների աղջիկների անունից, աշխարհի բոլոր երեխաների և երիտասարդության անունից և կոչ ենք անում համաշխարհային առաջնորդներին ապահովել յուրաքանչոյւր երեխայի կրթության իրավունքից օգտվելու հնարավորությունը», – ասել է Մալալան՝  ընդգծելով,  , որ աշխարհում ոչ մի երեխա չպետք է զուրկ լինի կրթության հնարավորությունից, նույնիսկ պատերազմի պայմաններում:

 

«Սիրիացի երեխաները տուժում են հակամարտությունների պատճառով: Նրանք դպրոց չեն գնում: Եկել է նրանց լսելու ժամանակը: Ինչքա՞ն պետք է նրանք տառապեն: Նրանք մեր ապագա սերունդն են», – ասել է Մալալան: Նա ավելացրել է, որ պետության և կառավարության ղեկավարները պետք է մտածեն՝ արդյոք կարող են նման տառապանքներ և զրկանքներ թույլ տալ իրենց սեփական երեխաների դեպքում:

 

Ավելի քան 13 միլլիոն  երեխա  Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող հակամարտությունների և քաղաքական իրադրության հետեւանքով զրկված են  դպրոց հաճախելու հնարավորությունից, – ասված է վերջերս  հրապարակված ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի  «Կրթությունը կրակի տակ» զեկույցում:

 

«Մի տարածաշրջան, որը ընդամենը մի քանի տարի առաջ նպատակ ուներ կրթությունը համընդհանուր հասանելի դարձնել, այսօր հայտնվել է աղետալի իրավւճակում», – ասվում է ՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի   զեկույցում:   Այն  կենտրոնանում է հակամարտությունների  ազդեցությանը  դպրոցականների և կրթական համակարգերի վրա 9 երկրներում, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն տուժել են կոնֆլիկտներից:

 

Միայն Սիրիայում, Իրաքում, Եմենում և Լիբիայում գրեթե 9000 դպրոցներ չեն  գործում, որովհետև վնասված են, քանդված, գրաված են հակառակորդի կողմից կամ էլ  օգտագործվում են որպես կացարան տեղահանված քաղաքացիների համար…

 

Կարդացեք թեմայի շուրջմեր կայքում.

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Շակիրան և Անջելիք Քիջոն հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի

Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է 17-ամյա Մալալա Յուսուֆզային

Մալալան Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացավ

14-ամյա աղջկան ուզում էին սպանել` սովորելու մասին երազելու համար

Մալալան արժանացավ Եվրախորհրդարանի «Սախարով»-ի մրցանակին

Թալիբների մահափորձից հրաշքով փրկված Մալալան ելույթ ունեցավ ՄԱԿ-ում / վիդեո

14-летняя Малала Юсафзай – угроза талибам

Malala Yousafzai: Pakistan Taliban causes revulsion by shooting girl who spoke out

Malala at UN: One Child, One Pen Can Change the World/ video

 

Դիտումների քանակը` 5156

Գլխավոր էջ