Աշխարհի լավագույն շախմատիստուհիները հավաքվել են Ջերմուկում
Աշխարհի լավագույն շախմատիստուհիները մասնակցելու են Ջերմուկում մեկնարկած կանանց շախմատի «Գրան պրի» 5-րդ փուլի մրցաշարին:
Մրցաշարին կմասնակցեն չինուհիներ Հոու Իֆանը, Ցզյույ Վենցզյայը, Ժուան Լուֆեյը, Չժաո Սյուեյը, հնդկաստանցի Համփի Կոնեռուն, ուկրաինուհի Կատերինա Լահնոն, վրացուհի Նինո Խուրցիձեն, ռուսաստանցիներ Նադեժդա Կոսինցեւան եւ Եվգենիա Կովալեւսկայան, Բաթ Մոնղոլթուլը` Մոնղոլիայից:
Հայաստանն այս մրցաշարում ներկայացնելու են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:
«Գրան պրին» կանանց շախմատի ամենահեղինակավոր մրցաշարերից Է, որն անցկացվում է շախմատի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո:
Դիտումների քանակը` 3964