Աշխատող մայրերն ունենում են ավելի հաջողակ դուստրեր և ավելի հոգատար որդիներ

Դրա մասին է վկայում Հարվարդի Բիզնես դպրոցի ուսումնասիրությունը : Ուսումնասիրությունը հիմնված է ազգային մակարդակի տվյալների վրա, ինչպես նաև անհատական մակարդակի հետազոտության տվյալների, որոնք հավաքագրել  է Միջագային սոցիալական հետազոտության ծրագիրը 24 երկրներում 2002-ին և 2012-ին: Մասնավորապես, հետազոտողներն առաջարկել են պատասխանել հետեւյալ հարցին.  արդյո՞ք ձեր մանկության ժամանակ ձեր մայրը երբևէ աշխատել է մեկ տարուց ավել լրիվ կամ կես դրույքով:  

 

Հարվարդի Բիզնես դպրոցի պրոֆեսոր Քետլին ՄաքՋինն ասում է, որ աշխատող մայրերի ազդեցությունը իրենց երեխաների հետագա հաջողության վրա ամենաապշեցուցիչն էր այն երկրներում, որոնք ուսումնասիրության մեջ համարվում էին որպես «չափավոր առաջընթաց գրանցած»՝  մի կատեգորիա, որը ներառում է և՛ Միացյալ Թագավորությունը, և՛ ԱՄՆ-ը: Սրանք այն երկրներն են, որտեղ հարցվածները հիմնականում կոնսերվատիվ  հայացքներ են ունեցել գենդերային հարցերի և Էգալիտարիզմի մասին 2002-ին, և նրանց հայացքները մոտավորապես նույնն են մնացել 10 տարի անց:

 

Մաքջինն ասում է, որ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ  աշխատող մայրերի դուստրերի եկամուտը ԱՄՆ-ում 5200$ -ով ավելի բարձր էր, քան չաշխատողներինը:

 

Նրա մեսիջն ՝ ոիղղված  աշխատող մայրերին այն է, որ աշխատելը երեխաների վրա թողնում է երկարատև և դրական ազդեցություն ոչ միայն որոշակի ինքնուրույնություն ձեւավորելու առումով: «Երբ դու գնում ես աշխատանքի, դու օգնում ես քո երեխաներին հասկանալ, որ նրանց համար բազմաթիվ հնարավորություններ կան», – ասում է ՄաքՋինը:

 

Աղբյուրը՝ Quartz

Դիտումների քանակը` 4309

Գլխավոր էջ