Անտոնիո Գուտերեշի առաջին նշանակումները. երեք բարձրաստիճան պաշտոններում կանայք են

appointeesԱյս օրերին  Միավորված ազգերի կազմակերպության  ապագա գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը  հայտարարել է իր առաջին նշանակումները. Անտոնիո Գուտերեշի առաջին տեղակալի պաշտոնը կստանձնի  Ամինա Մուհամեդը Նիգերիայից:

 

 

Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ամինա Մուհամեդը նախկինում եղել է Պան Գի Մունի խորհրդատուն 2015 թ. հետո ընկած ժամանակաշրջանի համար Հազարամյակի զարգացման նպատակների պլանավորման  գծով:

 

 

Ապագա գլխավոր քարտուղարի ղեկավարի ապարատի ղեկավարը նույնպես  կին  կլինի՝ Բրազիլիայի՝ Միավորված ազգերի նախկին ներկայացուցիչը,  պրոֆեսիոնալ դիվանագետ Մարիա Լուիզա Ռիբեյրո Վիոտտին: Կա Գյուն ՎանԿորեայի հանրապետությունից, ով ներկայումս հանդիսանում է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի տեղակալը, կզբաղեցնի ներքին քաղաքականության հարցերով հատուկ խորհրդատուի նոր պաշտոնը:

 

Իր հայտարարության մեջ Գուտերեշը նշել է, որ ապավինում է այդ երեք բարձր որակավորում ունեցող կանանց ջանքերին:

 

«Այս նշանակումները իմ թիմի ողնաշարն են, որը ես շարունակելու եմ ընդլայնել՝ հետևելով  գենդերային հավասարություն եւ աշխարհագրական բազմազանություն ապահովելու իմ պարտավորությունների», – ասված է նորընտիր գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ, ով կստանձնի պաշտոնը -2017թ. հունվարի 1-ից:

 

Դիտումների քանակը` 2971

Գլխավոր էջ