Անտոնիու Գուտերեշ . «Շատ հաճախ աղջիկ երեխաներին չեն տրվում անհրաժեշտ հնարավորություններ իրենց ողջ ներուժը բացահայտելու համար»
Աղջիկ երեխայի համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, ասված է.
«Այսօր 600 միլիոն դեռահաս աղջիկներ պատրաստվում են մուտք գործել նորարարությամբ և ավտոմատացմամբ վերափոխված աշխատաշուկա։ Նրանք պատմության ամենամեծ սերունդն են, և կարիերայի բոլոր ոլորտներում գաղափարներ և լուծումներ առաջարկող գերակշիռ աղբյուրը։ Այնուհանդերձ, շատ հաճախ աղջիկ երեխաներին չի տրվում անհրաժեշտ տեղ ու հնարավորություններ իրենց ողջ ներուժը բացահայտելու համար: Բազմաթիվ խոչընդոտներից են համակարգային խտրականությունը, կողմնակալությունը և վերապատրաստումների բացակայությունը։
Մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք հաղթահարելու այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են կանանց՝ ինֆորմատիկայի և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի շրջանավարտների ընդհանուր թվում 30%-ից քիչ կազմող ցուցանիշը և աշխարհում գիտական ուսումնասիրությունների և զարգացման ոլորտում 30%-ից քիչ ներգրավվածությունը։
Գենդերային բացասական կարծրատիպերը՝ կապված աղջիկների՝ գիտության, տեխնոլոգիայի, ինժիներիայի և մաթեմատիկայի ոլորտում կրթություն ստանալու հետ, սկիզբ են առնում դեռևս տարրական դպրոցի տարիներից և կործանարար ազդեցություն են ունենում՝ ստիպելով նրանց անվսատհություն զգալ իրենց իսկ ներուժի հանդեպ։
Չնայած դպրոց հաճախող աղջիկ երեխաների թիվը երբևէ գրացված ամենաբարձր ցուցանիշն է, շատերը դեռևս չեն ստանում ողջ կյանքում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններ։ Ավելին՝ հաշվարկված է, որ հինգ տարի հետո ներկայիս աշխատուժի մեջ կարևորվող ունակությունների ավելի քան մեկ երրորդը կփոխվի։
Մենք պետք է աղջիկ երեխաներին զինենք փոխանցելի և մնայուն հմտություններով, ինչպիսիք են դատողական մտածողությունը, ստեղծարարությունը և թվային ոլորտի մասին իրազեկվածությունը։ Նման կանանց ունենալը նույնպես քննադատական կլինի՝ հատկապես գիտության և այլ ոլորտների դեպքում, որտեղ կանանց ներգրավվածությունը ցածր է։
Երիտասարդների կարողությունների զարգացմանն աջակցելու նպատակով ես վերջերս մեկնարկեցի «Երիտասարդություն 2030» օրակարգը՝ ռազմավարություն, որի նպատակն է աշխատել երիտասարդների հետ, լսել նրանց կարիքների մասին և աջակցել կյանքի կոչելու նրանց գաղափարները։
Աղջիկ երեխայի համաշխարհային օրը եկե՛ք նորից նվիրվենք յուրաքանչյուր աղջիկ երեխային աջակցելու գործին, որպեսզի զարգացնեն իրենց հմտությունները, մուտք գործեն աշխատաշուկա հավասար պայմաններով և բացահայտեն իրենց ողջ ներուժը»։
Աղբյուրը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
Դիտումների քանակը` 2326