Անվտանգություն, մարդու իրավունքներ և կանանց հնարավորությունների ընդլայնում

Այս երեք առանցքային խնդիրներն են դիտարկվում այսօր  որպես կայուն զարգացում ապահովող գործոններ ողջ աշխարհում: Հարցն ավելի քան արդիական է Հազարամյակի զարգացման նպատակների  իրականացման արդյունքները 2015-ին  ամփոփելու տեսակետից:

  1. Ծայրահեղ աղքատության և սովի վերացում
  2. Տարրական համընդհանուր կրթության ապահովում
  3. Գենդերային հավասարության խթանում և կանանց լիազորությունների ընդլայնում
  4. Երեխաների մահացության նվազեցում
  5. Մայրերի առողջության բարելավում
  6. Պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ
  7. Շրջակա միջավայրի կայունության ապահովում
  8. Զարգացման համար համաշխարհային համագործակցության հաստատում

 

Ինչպիսի կապ  կա 1995-ին ընդունված Պեկինի գործողությունների ծրագրի և 2000-ին հռչակված  Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) միջև:

 

 

Նախ, նույնիսկ առաջին հայացքից ակնհայտ է, որ Պեկինի գործողությունների ծրագրի 12 ուղղությունները գրեթե լիովին համահունչ են  Հազարամյակի զարգացման ութ  նպատակներին:

 

 

 

Երկրորդը, այս կապը ավելին է , քան  այն, որ ՀԶՆ-րից  երրորդով` աշխարհի երկրները, այդ թվում եւ Հայաստանը պարտավորություններ են վերցնել  կանանց հնարավորությունների ընդլայնման եւ գենդերային հավասարության խթանման ուղղությամբ:   2000 թվականին Պեկին+5  արդյունքների ամփոփման ժամանակ ՄԱԿ-Ի Գլխավոր Ասամբլեայի հատուկ նիստում  ամրագրեց կարևոր մի մոտեցում , ըստ որի Հազարամյակի զարգացման բոլոր 8 նպատակները պետք է դիտարկվեն  գենդերային բաղադրիչի հաշվառմամբ:

Ի դեպ, այս տարվա մարտին  կայացած  ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի  58-րդ նստաշրջանը , որը նվիրված է եղել հենց  Հազարամյակի զարգացման նպատակներին, հաստատեց այդ մոտեցումըՄԱԿ-ի անդամ պետությունները համաձայնեցին, որ գենդերային հավասարությունը և կանանց իրավունքները պետք է լինեն առաջնային կայուն զարգացման նպատակների փաթեթի բոլոր ապագա քննարկումների ժամանակ: Նշվեց, որ  անվտանգությունը, մարդու իրավունքները և կանանց հնարավորությունների ընդլայնումը  առանցքային տեղ են զբաղեցնում ՀԶՆ-ի օրակարգում 2015-ից հետո  և որ նպաստելով գենդերային հավասարությունը՝ կառավարությունները դրանով իսկ  սատարում են  աշխարհի բնակչության կեսին՝ կառուցելու ավելի խաղաղ, արդար և կայուն մոլորակ:

 

 

Հանձնաժողովն իր որոշումներում  առաջարկեց ընդունել գենդերային հավասարությունը որպես մյուս բոլոր զարգացման նպատակների հիմք, և կոչ արեց նաև ուշադրությունը սևեռել այնպիսի խնդիրների  վրա, ինչպիսին է  բռնությունը, սեռական և վերարտադրողական առողջությունը և իրավունքը, վնասակար ավանդական պրակտիկաների վերացումը, այդ թվում երեխաների ամուսնություն և կանանց սեռական օրգանների խեղում:

 

 

Եզրափակիչ փաստաթղթում   նաև կոչ է արվում կառավարություններին անդրադառնալ խտրականության սոցիալական դրսևորումներին, այն օրենքներին և համոզմունքներին, որոնք կասկածի տակ են առնում գենդերային հավասարությունը: Կան նաև հղումներ կանանց աբորտի ծառայությունից օգտվելու և երիտասարդների շրջանում սեռական դաստիարակության խնդիրներին:  Ընդծված  շեշտադրում կա կանանց և աղջիկների նկատմամբ բռնության խնդրին: Փաստաթուղթը կոչ է անում վերացնել և կանխել բռնությունը և քրեական պատասխանատվության ենթարկել այն կիրառողներին:

 

 

«ՄԱԿ կանայք» կառույցի  -ի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան  իր եզրափակիչ ելույթում  ասաց, որ  հանձնաշողովի կողմից ընդունված այդ փաստաթուղթը  մի ելակետ է  դեպի համաշխարհային զարգացման օրակարգը, որի կենտրոնում է կանանց և աղջիկների հնարավորությունների ընդլայնումը:

 

 

«ՄԱԿ Կանայք կառույցը շատ ոգևորված է՝ ստանալով արձագանքներ այդքան անդամ պետությունների կողմից, որոնք համամիտ են այս առանձին զարգացման նպատակը պահպանելու և ընդլայնելու հետ :  Մենք գիտենք, որ հավասարությունը կանանց համար առաջընթաց կապահովի բոլորի համար: Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 58-րդ նիստը շատ կարևոր ազդակ է տվել կանանց և տղամարդկան միջև հավասարությունն իրականություն դարձնելու համար»:

 

 

Ի դեպ, Հազարամյակի զարգացման նպատակներից երրորդի  շրջանակում Հայաստանի կառավարությունը, մասնավորապես, պարտավորվել էր, որ  մինչեւ 2015 թվականը կանանց ներկայացվածությունը   նախարարների, փոխնախարարների, մարզպետների եւ պատգամավորների ընդհանուր թվում  պետք է դառնա  ոչ պակաս քան  25 տոկոս, սակայն առ այսօր կանանց թիվը այդ պաշտոններում չի գերազանցում  11 տոկոսը: Բացի այդ մեր իսկ կառավարությունը պարտավորություն էր վերցրել հասցնել  կանանց թիվը  համայնքների ղեկավարների պաշտոններում  մինչև 10 տոկոս, ինչը նույնպես դեռես հեռու է իրականությունից, քանի որ վերջին  ՏԻՄ ընտրությունները արդյունքներով  Հայաստանում կին համայնքապետերը ընդամենը 2 տոկոս են կազմում:

 

Դիտումների քանակը` 5895

Գլխավոր էջ