Անջելինա Ջոլիի ելույթը բրիտանական խորհրդարանում՝ ընդդեմ «Իսլամական պետության» կողմից իրականացվող բռնաբարությունների
Ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին սրտառուչ պատմություններ է ներկայացրել բրիտանական լորդերի պալատի հանձնաժողովում՝ հակամարտություններում կանանց նկատմամբ սեռական բռնությունների մասին:
The Independent-ի փոխանցմամբ՝ Ջոլին մասնավորապես ներկայացրել է 2 մանկահասակ աղջիկների պատմություններ, որոնք իսլամիստների կողմից բռնաբարվել են: Ջոլին պատմել է, թե այդ` բռնության ենթարկված 7-8 տարեկան աղջիկները ինչ դժոխքի միջով են անցել, իսկ ինքը իրեն «բացարձակ անօգնական» է զգացել՝ չիմանալով ինչպես խոսել նրանց հետ:
Ջոլին ասել է, թե այդ աղջիկներին այնուհետև վաճառում են 40-50 ԱՄՆ դոլարով: Նրա խոսքով, երեխաներին «աճուրդի են հանում» հենց միմյանց աչքի առաջ, ինչը ֆիզիկական նվաստացումներից էլ վատթար է:
Ամփոփելով` Ջոլին արձանագրել է, որ «Իսլամական պետությունը» աննախադեպ մասշտաբներով է օգտագործում բռնաբարությունները որպես զենք ու ահաբեկման միջոց, եւ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս սարսափելի փաստերի նկատմամբ:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսին Լոնդոնում կայացավ հակամարտություններում սեռական բռնությունը դադարեցնելու խնդրին նվիրված գլոբալ գագաթաժողովը, որը նախագահում էին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղարՎիլիամ Հագը եւ ՄԱԿ-ի հատուկ պատվիրակն է փախստականների հարցերով, դերասանուհի Անջելինա Ջոլին:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից
Հայտնի ֆեմինիստուհիների թոփ տասնյակը. առաջինը՝ Անջելինա Ջոլին է
Մեծ Բրիատնիայի թագուհին ասպետական տիտղոս շնորհեց Անջելինա Ջոլիին
Միջազգային օր ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության. հայտարարել է ՄԱԿ-ը
«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը
«Ժամանակն է գործել» և դադարեցնել սեռական բռնությունը հակամարտություններում
Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց
«Արյան և մեղրի երկրում». հրավեր ֆիլմի ցուցադրությանը / թրեյլեր
Բռնաբարությունը՝ ռազմական հանցագործությունների ցուցակում
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
Դիտումների քանակը` 4118