Անձնվեր սուֆրաժիստուհիները/ տեսաֆիլմ

20-րդ դարի  սկզբին կանայք բարձրաձայն հայտարարեցին իրենց իրավունքների մասին: Առաջին անգամ պատմության մեջ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սկսեցին անմիջական ազդեցություն գործել պատմության ընթացքի վրա: “Կանանց դարը” վավերագրական սերիալը (հեղ. Անդրեյ Եգորով, ռեժ. Յուլիա Սատարովա), որը անցյալ տարի ցուցադրվել է  Ռուսաստանի «Կուլտուրա» հեռուստաալիքով, կոտրում է կարծրատիպային պատկերացումները  պատմության մեջ կանանց դերի մասին՝ ներկայացնելով   20-րդ դարի երևելի  կանանց մասին գուցե քաջ հայտնի, բայց անարդացիորեն մոռացված փաստերը:

Այսօր՝  կին իրավապաշտպանների օրվա առիթով  Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ  սերիալի ֆիլմերից մեկը ՝ կանանց ընտրական իրավունքի համար պայքարող սուֆրաժիստուհիների մասին .

 

 

Ի դեպ, 2015-ին մեծ  էկրան կբարձրանա  «Սուֆրաժիստուհիներ» գեղարվերստական ֆիլմը, որտեղ  Մերիլ Ստրիպը մարմնավորելու  է հայտնի ֆեմինիստական առաջնորդ   Էմիլի Պանկխերստի (Emmeline Pankhurst) կերպարը: Ֆիլմի ռեժիսորն է Սառա  Գավրոնը:

 

Թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Պատմական ֆիլմ սուֆրաժիստուհիների անձնվեր պայքարի մասին/ թրեյլեր

 

 

 

 

Դիտումների քանակը` 4925

Գլխավոր էջ