Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցապ ծառայության պետի պաշտոնից

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անի Ամիրշադյանին Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին։ Հիշեցնենք, որ Անի Ամիրշադյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի սեպտեմբերին։ Պաշտոնից ազատվելու պատճառները չեն պարզաբանվում…

 

 

Ժամանակին  34-ամյա   Անի Ամիրշադյանի նշանակումը պատասխանատու պաշտոնում  ընկալվել  էր որպես մասնագիտական: Կրթությամբ տնտեսագետ է, մասնագիտացել էր կառավարման բնագավառում: Աշխատել  էր բանկային համակարգում, ուներ ռիսկ մենեջերի փորձ:  

 

 

2008թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրը, մասնագիտացումը Կառավարում: 2010թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, մասնագիտացումը Կառավարում : 2014թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան:

 

Աշխատանքային  գործունեությունը սկսել էր 2009-2011թթ.՝  աշխատելով  ՖԻՆՔԱ ՈւՎԿ ՓԲԸ-ում Ներքին վերահսկողության ստորաբաժանումում:  2011-2013թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ում որպես գործառնական ռիսկ մենեջեր:2013-2019թթ. աշխատել է ԱյԴիԲանկ ՓԲԸ-ում: Զբաղեցրել է Ներքին վերահսկողության և մոնիթորինգի վարչության պետի, այնուհետև Վարկերի մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը: 2019 թվականի սեպտեմբերից զբաղեցնում էր Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը:

 

 

Դիտումների քանակը` 1125

Գլխավոր էջ