Անգելա Մերկելն արժանի է Նոբելյան մրցանակի

Բունդեսթագի  պատգամավորները համարում են , որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի: 

 

Գերմանական Bild am Sonntag   պարբերականի հետ   հարցազրույցում Բունդեսթագի  պատգամավոր և գերմանա-ուկրաինական պատգամավորների խմբի ներկայացուցիչ Կարլ-Գեորգ Վեյլմանը նշել է, որ այն, ինչի կարողացավ հասնել Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ Մինսկում, անհավանական էր: Եթե այդ հանդիպման շնորհիվ երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի , ապա տրամաբանական կլինի  նրան հանձնել Խաղաղության Նոբելյան մրցանակ:

 

Այս կարծիքին է նաև Բունդեսթագի մեկ այլ պատգամավոր՝ Սիլվիա Պանտելը, ով նշել է, որ    աջակցում է  Գերմանիայի կանցլերին Խաղաղության մրցանակի հանձման մասին գաղափարը  կյանքի կոչելու հարցում,  քանի որ  այն ժամանակ, երբ մյուս քաղաքական գործիչները փորձում էին Եվրոպայի ազգերին պառակտել եւ հրահրել իրար դեմ, նա իր առաքելություն էր համարում  միավորել ժողովուրդներին:

 

Դիտումների քանակը` 2814

Գլխավոր էջ