Անահիտ Բախշյան. «Ես մարդկանց այլընտրանք կառաջարկեմ»…
Մամուլում ու սոցիալական ցանցերում քննարկվում է այն լուրը, որ «ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների սպասվող համատեղ համամսանական ցուցակում տեղ չեն գտել « Ժառանգություն» խմբակցության երկու կին պատգամավորները` Անահիտ Բախշյանն ու Զարուհի Փոստանջյանը:
Womennet.am –ի հետ զրույցում Ա. Բաշխյանն անհիմն որակեց նման խոսակցությունները, նշելով, որ ցուցակը դեռ քննարկման փուլում է, բայց շատ շուտով կհրապարակվի : Միաժամանակ նա չհերքեց, սակայն նաեւ չհաստատեց այն լուրը, որ ինքը առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով:
Նշենք, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների , Բախշյանը մտադիր է առաջադրվել Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքում, որի ներկայիս պատգամավորը՝ Վերսանդիկ Հակոբյանն է «Բարգավաճ Հ այաստան» կուսակցությունից (ԲՀԿ) : Ըստ որոշ աղբյուրների կոալիցիոն երկու կուսակցությունները` ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել, որ այդ ընտրատարածքում հանարապետական թեկնածու չի առաջադրվելու եւ ընտրատարածքում ԲՀԿ-ն է պաշտպանելու իր պատգամավորին:
Մեր այն հարցին թե՞ արդյոք ինքը կկարողանա մրցել մեծամասնականով առաջադրվող գործարարի հետ, տիկին Բախշյանը պատասխանեց. « Բիրտ ուժին կհակադրեմ քաղաքակիրթ միջոցները, մարդկանց այլընտրանք կառաջարկեմ: Չեմ կարող ասել, թե մեր օրերում դա իրական է, բայց նաև չեմ կարող չհավատալ մեր կուսակցության ուժին»:
Հ. Հ.
Դիտումների քանակը` 5034