Այս մարդկանց համար իրենց զավակներից լավը չկա աշխարհում…

Նրանք հաճախ վիճում են, բամբասում, երբեմն սիրահարվում ու ամուսնանում: Ամեն մեկն այստեղապրում է իր ցավով, խնդիրներով ու ուրախությամբ: Մի ժամանակ նրանց ճակատագրերը տարբեր են եղել, բայց այս պահից սկսած դրանք նույն են`բոլորին միավորում ու կապում է մի բան` կարոտը դեպի անցյալ` հարազատներ, տուն, շրջապատ:

 

Հոկտեմբերի 1- ին նշվում է Տարեցների միջազգային օրը: Այդ օրը նրանք ուշադրություն պակաս չեն զգում։ Նրանց այցի են գալիս պաշտոնյաները ողջունում ու շնորհավորում`ցանկանալով երկարտարիների կյանքը: Այս օրն էլ բացառություն չէր: Ծերերը տոնի շնորհավորհանքը լսում են ու հետոսկսում են պատմել իրենց կյանքը:

 

Աշխատել են, տուն են ստեղծել, երեխա են ունեցել, բոլորին ուսման կամ արհեստի տվել,ամուսնացրել,.. ու հենց այստեղ ու այս պահից նրանց դեմքը միանգամից մռայլվում է ու նրանքհիշում են իրենց լավ ու բարի ժամանակները:

 

Բայց այդ մռայլության մեջ անգամ նրանք ոչ մեկին չեն մեղադրում: Չեն խոսում իրենց անշնորհակալ զավակների մասին, չեն պատմում  թե  ինչպես լքեցին ծեր, հիվանդ ու անօգնական ծնողին: Փոխարենը՝ պատմում են որդիների ու դուստրերի հաջողությունների, թոռների բարձր առաջադիմության մասին…

 

Այս մարդկանց համար իրենց զավակներից լավը չկա աշխարհում:

 

Զրուցակիցներս բոլորն էլ երեխաներ ունեին:Մեկի տղան ապրում էր Լեհաստանում.Հայրը հպարտությամբ պատմում էր, որ բռնցքամարտիկ է,աշակերտներ ունի,նրա սենյակի պատերինփակցված է Վիկ Դարչինյանի,Արթուր Աբրահամի նկարները…..մյուսն էլ ասում էր,որ տղան ուաղջիկը ապրում են ԱՄՆ-ում: ՙ<<Սկայպով զանգում են,հետս  խոսում են,խոստացել են ,որ մի օրկտանեն՚՚>>….:Մյուսն էլ  արցունքները մի կերպ զսպելով ասում.<<Է՜,եթե կինս կենդանի լիներ,ինչգործ ունեի այստեղ՚>>:

 

 

Նորքի տուն- ինտերնատի բնակիչներից շատերը հավաստիացնում են, որ այստեղ իրենց շատ լավ ենզգում `ուշադրության և խնամքի պակաս չկա: Մարդիկ կան, որոնք այստեղ առժամանակ մնալուցհետո տուն են գնում, հետո վերադառնում են, քանի որ այստեղ ավելի գնահատված ու կարևոր ենիրենց զգում:

 

Այստեղ հաճախակի են միջոցառումներ կազմակերպվում: Ծերերը չեն հասցնում ձանձրանալ: ԱյսօրՆորքի տուն -ինտերնատում բնակիչներն իրար լրացնելով թվարկում էին այն միջոցառումները, որոնքկազմակերպվում են իրենց համար։

 

Նորքի տուն -ինտերնատի գլխավոր բժիշկ Էմմա Մելիքյանը, ով երկու ամիս է աշխատում այսհաստատությունում` Womennet.am- ի հետ զրույցում նշում է, որ այստեղ հայտնված անձիքամենաշատն են զգում հոգատարություն ու ջերմություն կարիք, բայց նրանք երբեք չեն մեղադրումիրենց երեխաներին ու միշտ արդարացման պատճառ գտնում։

 

<<Նրանք ուզում են,որ իրենց հետ անընհատ խոսենք,լսենք իրենց պատմությունները: Հոգեբանականառումով դա շատ  է իրենց օգնում:Հաճախ էլ խնդրում են մեզ ,որ զանգահարենք տուն,որպեսզիխոսեն զավակների հետ,կամ էլ թույլտվություն ենք վերցնում որպեսզի  տանենք զավակները տեսնենծնողներին>>,-ասում է Էմմա Մելիքյանը:

 

Տարեցների տունը այսօր այդքան տխուր չէր լինի, եթե այն, իրոք, միայնակների համար լիներ:Այստեղ հավաքված ծերերը,այսօր  մանկան նման երջանիկ էին: Ու ` հաճախ չգրված օրենքի համաձայն այդերջանիկներին այցելում են երեխաները, հատկապես, ամսվա վերջին` թոշակը վերցնելու նպատակով…

 

Արմինե Գեւորգյան

 

Դիտումների քանակը` 4420

Գլխավոր էջ