Այսօր Գիտության մեջ աղջիկների և կանանց միջազգային օրն է
Փետրվարի 11-ը հայտարարվել է ՄԱԿ-ի կողմից Գիտության մեջ աղջիկների և կանանց միջազգային օր: Այս տարի այն նշվում է առաջին անգամ: ՄԱԿ-ի պաշտոնական օրացույցում այս օրն ամրագրվել է անցյալ տարվա դեկտեմբերին Գլխավոր Ասսամբլեայի թիվ 70/212 բանաձեւի ընդունմամբ: Ի դեպ, այս բանաձեւը նախաձեռնած շուրջ չորս տասնայկ պետությունների թվում եղել է նաեւ Հայաստանը :
Գիտության մեջ աղջիկների և կանանց օրվա սահմանումը նպատակ ունի ապահովելու կանանց ու աղջիկների լիարժեք մուտքը գիտության մեջ: Այսօր գիտությունն ու տեխնոլոգիաների զարգանում են աննախադեպ տեմպերով, սակայն կանայք դեռեւս այդ գործընթացների լիիրավ մասնակիցը չեն: Դար մասին են վկայում ՄԱԿ-ի տվյալները:
Աշխարհի 14 երկրում անցկացված հարցման արդյունքների համաձայն, բնական գիտությունների ոլորտում բակալավրի, մագիստրոսի և գիտությունների դոկտորի աստիճան ստանալու աղջիկների հնարավորությունը կազմում է 18 տոկոս, 8 տոկոս և 2 տոկոս: Տղամարդկանց դեպքում այդ ցուցանիշը համապատասխանաբար կազմում է 37 տոկոս, 18 տոկոս և 5 տոկոս:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունն՝անդրադառնալով օրվա թեմային նշել է, որ գենդերային հավասարությունը գիտության մեջ կարեւոր նախապայման է կայուն զարգացման նպատակների իրագործման ճանապարհին:
Օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում բարձր մակարդակի համաժողով էր կազմակերպվել :
Հ.Գ. Ըստ ՀՀ Վիճագրական ծառայության տվյալների Հայաստանում գիտական աստիճան ունեցողներից 37 տոկոսը կանայք են: Ըստ Եվրոպական միության վիճակագրական ծառայության, Եվրոպայի գիտնականների մեկ երրորդը կանայք են:
ԱՄՆ-ի Ինդիանայի համալսարանի գիտնականները՝ հաշվարկելով կին եւ տղամարդ գիտնականների կողմից հրապարակումների թիվը, եկել են գրեթե նույն հարաբերակցության . գիտական աշխատությունների հեղինակների կին/տղամարդ համամասնությունը աշխարհում 30 եւ 70% է, համապատասխանաբար:Հետազոտողները վերլուծել են գիտական հոդվածների Web of Science միջազգային բազայում 2008- 2012 թ.թ հրապարակված 5.5 միլիոն գիտական հոդված, որոնց հեղինակներն էին ավելի քան 27 մլն գիտնականներ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում
Աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերն ու բժշկագիտության մեջ նրա բեկումը
Այսօր Գիտության մեջ աղջիկների և կանանց միջազգային օրն է
Կին գիտնականներ եւ նորարարներ / ֆոտոռեպորտաժ
Самые знаменитые женщины-ученые.
Филдсовскую медаль по математике впервые в истории получила женщина
Лучшие изобретения женщин в истории
Самые известные изобретения женщин.
10 женщин-учёных, изменивших мир
Хэди Ламарр – изобретательница Wi-Fi
10 сделавших инновационные открытия женщин-учёных, которые были вычеркнуты из истории
Կանանց դար. Ատոմային կանայք / վիդեո
Կանանց դար. Փիլիսոփայության աստվածուհիները / վիդեո
Կանանց դար. Հոգեվերլուծության ծնունդը
Դիտումների քանակը` 3451