Ամփոփվեց լավագույն կին-գործարար-2014 ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը
Ամփոփվել են «Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ», «Լավագույն կին-գործարար», «Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» ՀՀ վարչապետի 2014 թվականի մրցանակաբաշխության արդյունքները: Մրցանակները հանձնվեցին ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստում, որը կայացավ ապրիլի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահում:
Տարբեր անվանակարգերում շնորհված պատվոգրերը հաղթողներին հանձնեց ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Եվ այսպես, «Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթող են ճանաչվել Երևանից՝Գոհար Հարությունյանը՝ «Իզոտեխ» ընկերության հիմնադիր, Սյունիքի մարզից՝ Սոնա Բալասանյանը՝ «Գորիսի միկրոշարժիչ» ընկերության հիմնադիր:
«Լավագույն կին նորարար» անվանակարգում հաղթող են ճանաչվել Երևան քաղաքից՝Նաիրա Բալասանյանը՝ «Արթ սուիթ» ընկերության հիմնադիր-տնօրեն, Վայոց Ձորի մարզից Լիանա Գրիգորյանը՝ «Բոնուս Առևտրի Կենտրոնի» տնօրեն:
«Լավագույն կին բարեգործ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Երևանից՝ Շաքեհ Հավան Կարապետյանը՝ «Արտ Բրիջ» ընկերության հիմնադիր-տնօրեն եւ Լոռու մարզից անհատ ձեռներեց Այծեմնիկ Օհանյանը:
«Լավագույն ապրանքանիշ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Երևան քաղաքից՝ Կարինե Ավետիսյանը՝ «Կառա ընդ կո» ընկերության հիմնադիր, Արագածոտնի մարզից Վիկտորիա Ասլանյանը՝ «Գոլդն Գրեյպ ԱրմԱս» ընկերության տնօրեն:
«Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգում հաղթող են ճանաչվել Երևան քաղաքից՝ Մարինե Ներսիսյանը՝ «Գանգես» ընկերության հիմնադիր-տնօրեն եւ Արմավիրի մարզից անհատ ձեռներեց Էմմա Մարգարյանը:
«Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգում հաղթող են ճանաչվել Երևանից՝ Արմինե Մուրադյանը՝ «ԵՎԱՍ» ընկերության հիմնադիր-տնօրեն, Տավուշի մարզից Նուբար Սահակյանը՝ անհատ ձեռներեց:
Մրցանակաբաշխության համար Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությունը և նախաձեռնողությունը խրախուսելու, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները ըստ արժանվույն գնահատելու նպատակով խրախուսական պատվոգրեր, նվերներ և մրցանակներ են սահմանել նաև միջազգային մի շարք կազմակերպություններ` ԱՄՆ ՄԶԳ «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը (USAID/PRP), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակը (UNHCR), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագիրը (UNIDO), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ասիական զարգացման բանկը (ADB), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակը (EBRD/BSO), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի «Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրական գործունեության օժանդակություն» ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն» ծրագիրը (USAID/EDMC):
«Լավագույն քաղաքային համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքային համայնքը, 2-րդ և 3-րդ տեղերում հաղթող են ճանաչվել համապատասխանաբար ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքային համայնքները :
«Լավագույն գյուղական համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» անվանակարգում հաղթող ճանաչել ՀՀ Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղական համայնքը, 2-րդ և 3-րդ տեղերում հաղթող են ճանաչվել համապատասխանաբար ՀՀ Արմավիրի մարզի Արևաշատ և ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղական համայնքները:
Ոլորտում ակտիվ գործունեություն ծավալելու համար պարգևատրվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքի ղեկավար Կարինե Մարտիրոսյանը, ՀՀ Լոռու մարզի Մեղվահովիտ համայնքի ղեկավար Համեստ Շահբազյանը և ՀՀ Սյունիքի մարզի Լիճք համայնքի ավագանու անդամ Թագուհի Մարգարյանը:
«Լավագույն լրագրող` կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» մրցանակաբաշխության «Լավագույն գաղափար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հ2»-ի լրագրող Արփինե Թամրազյանը,
«Լավագույն լրագրողական աշխատանք» անվանակարգում`«Միր» հ/ը լրագրող Իրինա Մկրտչյանը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» անվանակարգում` «Ար» հ/ը-ից Կարեն Խաչատրյանը, «Նախաձեռնող կնոջ կերպար» անվանակարգում` «Հետք»լ/գ լրագրող Երանուհի Սողոյանը, «Կարծրատիպերի կոտրում» անվանակարգում ` «News.am»-ից Ինգա Մարտինյանը:
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 5583