Ամփոփվեց «Ճամպրուկ 2015» լրագրողական մրցույթը

«Լավագույն հոդված» անվանակարգում հաղթող ճանաչվեց  Նունե Հովսեփյանը՝  WomenNet.am  կայքում տպագրված    «Սիլիկոնյան հովտից Արագյուղ»  հոդվածի համար: 

 

Միգրանտի միջազգային օրը՝ դեկտեմբերի 18-ին, տեղի ունեցավ «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարված «Ճամպրուկ 2015»  միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողությունը:

 

Այս տարի մրցույթն իրականացվել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia Foundation), Հայաստանում  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և Հայկական Կարիտաս (Armenian Caritas) ԲՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ:

 

«Ճամպրուկ 2015»-ի  շրջանակներում ՄԿՄ-ն ստացել է  67 տպագիր, հեռուստա- և ռադիո նյութ, որոնք հրապարակվել են հայաստանյան ԶԼՄ-ների կողմից 2015 թ.հունվար – հոկտեմբեր  ամիսներն ընկած ժամանակահատվածում: Ընտրող հանձնաժողովը կազմված է եղել ոլորտի մասնագետներից և ԶԼՄ-ների ներկայացուցիչներից:

 

Պարգևներ հանձնվեցին «Լավագույն հոդված», «Լավագույն հեռուստահաղորդում» և «Լավագույն ռադիոհաղորդում» անվանակարգերում, ինչպես նաև տրվեցին հատուկ մրացանակներ «Ընտանիքների ու երեխաների վրա աշխատանքային միգրացիայի սոցիալական ազդեցությանը», «Վերադարձի և վերաինտեգրմանն»  ուղղված լրագրողական լավագույն աշխատանքների համար:

 

Յուրաքանչյուր անվանակարգում հանձնվեցին վկայականներ և դրամական պարգևներ. 45000 դրամ (3-րդ տեղ), 90000 դրամ (2-րդ տեղ) և 180000 դրամ(1-րդ տեղ) դրամ:

 

«Լավագույն հոդված» անվանակարգում հաղթող ճանաչվեցին.

1-ին տեղ՝ Նունե Հովսեփյան– «Սիլիկոնյան հովտից Արագյուղ» (womennet.am)

2-րդ տեղ՝  Ասյա Ցատուրովա – «Я все время рисую горы на моей заставке- Арарат» (газета «Новое время»)

2-րդ տեղ՝  Գայանե Մկրտչյան-  «Հայաստանի համը» (Armenianow.com)

3-րդ տեղ՝  Արմինե Ղուկասյան- «Սիրիահայ բժիշկը Սևանում է գտել աշխատանքային նոր հասցեն» (hetq.am)

3-րդ տեղ՝ Պապ Հայրապետյան – «Համաշխարհային ճգնաժամը սևանցի կահույքագործին հարկադրեց բռնել տունդարձի ճամփան» (Սևան թերթ)

 

Տպագիր նյութեր անվանակարգում հատուկ մրցանակներ որոշվեց շնորհել հետևյալ մասնակիցներին.

Հրանտ Գալստյան- «Սիրիահայեր. վերադարձ, որ չէին նախատեսել» (hetq.am): Շնորհվել է «Repat Armenia» կազմակերպության կողմից որպես «Վերադարձի և վերաինտեգրման մասին» լավագույն նյութ:

 

Նելլի Բաբայան – «Մամ, որ դպրոցում 10 ստանամ, կգա՞ք» («Առավոտ» օրաթերթ): Շնորհվել է UNICEF կազմակերպության կողմից որպես «Ընտանիքների և երեխաների վրա միգրացիայի սոցիալական ազդեցության մասին» լավագույն նյութ:

 

«Լավագույն հեռուստահաղորդում» անվանակարգում հաղթող ճանաչվեցին.

1-ին տեղ՝ Սուսան Բադալյան- «Անտառամեջի մոնղոլուհին» – (Հ1 ՀԸ)

3-րդ տեղ՝ Լուսինե Ղարիբյան- «Վերադարձ հայրենիք՝ շենացման համար» (Երկիր Մեդիա ՀԸ)

 

Հեռուստանյութեր անվանակարգում հատուկ մրցանակ որոշվեց շնորհել

Կարեն Խաչատրյանին – «Վերադարձ հայրենիք»  (ԱՐ ՀԸ) Armenian Caritas կազմակերպության կողմից որպես «Վերադարձի և վերաինտեգրման մասին» լավագույն նյութ:

 

Լավագույն ռադիոհաղորդում» անվանակարգում հաղթող ճանաչվեցին.

1-րդ տեղ՝ Սաթիկ Իսահակյան- «Խոպանն էլ չի օգնելու հոգալ կարիքները» (Հանրային ռադիո)

2-րդ տեղ՝ Հասմիկ Դիլանյան- «Ապահովություն միայն հայրենիքում» (Հանրային ռադիո)

2-րդ տեղ՝ Հովհաննոես Շողիկյան- «Մեր ՓՄՁ-ները, որ այսօր կարողանում են աշխատել, հերոսներ են» (Ազատություն  ռադիոկայան)

3-րդ տեղ՝ Կարինե Սիմոնյան- «Բարեկամավանցի փոքրիկները կռիվ կռիվ խաղը չեն սիորւմ» (Ազատ Եվրոպա/Ազատություն  ռադիոկայան)

 

Հաղթողների նյութերի հետ կարող եք ծանոթանալ  այստեղ:

 

WomenNet.am -ը շնորհավորում է բոլոր հաղթողներն, նորանոր հաջողություններ մաղթելով նրանց : 

 

Դիտումների քանակը` 3894

Գլխավոր էջ