Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը
Այսօր Երեւանում Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» ազգային մրցանակաբաշխությունը, որը կաղմակերպել էին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Գյուղատնտեսական դաշինքը: Պարգևների ու նվերների արժանացան Հայաստանի բոլոր մարզերից ժամանած 20 կին ՝ գյուղատնտեսության ոլորտում ակտիվ գործունեության և ակնառու հաջողությունների համար:
Մրցանակաբաշխությունն իրականացվում է 4-րդ անգամ: Այն սկիզբ է առել 2012թ.-ին՝ Օքսֆամի «ԱՃԵՑՆԵՆՔ» / GROW համաշխարհային քարոզարշավի շրջանակներում:
Միջոցառումն ուղեկցվում էր գյուղատնտեսության ոլորտում հաջողությունների հասած կանանց կողմից արտադրվող գյուղմթերքների ցուցահանդես – վաճառքով և համտեսով: Ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով հերթով անցավ բոլոր տաղավարների կողքով, զրուցեց կանանց հետ, ինչպես նաև համտեսեց վերջիններիս արտադրանքը:
Նախարարը նշեց, որ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում զբաղվածների 57 տոկոսը կանայք են, հետեւապես ոլորտում ձեռքերումները մեծապես կախված են կանանց քրտնաջան աշխատանքից: «Առաջին հերթին, ես կասեմ, որ կանայք իրենց սերը, հոգու ջերմությունը տալիս են հողին, և դրանով մեր հողն ավելի է հարստանում, ու մեր արտադրանքն ավելի քաղցր և համեղ է լինում»,- ասաց Սերգո Կարապետյանը:
ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Խաչատրյանը՝ շնորհավորելով կանանց մարտի 8-ի կապակցությամբ նշեց, որ միջոցառման հիմնական նպատակն է ներկայացնել հանրությանը այն կանանց, ովքեր իրենց հերոսական աշխատանքով արտադրում են մեզ համար ամենօրյա անհրաժեշտություն ներկայացնող պարենամթերք և խթանում են տեղական արտադրությունը: Նրա խոսքով, միջոցառումը նպատակ ունի ոչ միայն խրախուսել կին-ֆերմերներին , այլ նաեւ հարթակ տրամադրել՝ իրենց հաջողություններն ու խնդիրները ներկայացնելու համար:
Միջոցառման ընթացքում ամփոփվեցին նաև ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից հայտարարված «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» խորագրով մրցույթի արդյունքները՝ մարզային լրագրողների և բլոգերների մասնակցությամբ: Հարղթողները արժանացան մրցանակների եւ շնորհակալագրերի:
Մանրամասները հաջորդիվ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին
«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ
WomenNet.am- ը անդրադառնալու է «Գյուղմթերք արտադրող կին հերոս» ճանաչված բոլոր կանանց պատմություններին:
Դիտումների քանակը` 3978