Ամփոփվել են «Իմ կինն իմ ընկերն է» մրցույթի արդյունքները

mediamax

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն այսօր ամփոփել են «Իմ կինն իմ ընկերն է» շարադրությունների համատեղ մրցույթի արդյունքները: 

Շարադրությունները գնահատել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Մեդիամաքսի համատեղ ժյուրին, որի կազմում ընդգրկված էին 3-ական ներկայացուցիչ յուրաքանչյուր կազմակերպությունից: Ժյուրին գնահատել է աշխատանքները երկու չափանիշով՝ բովանդակություն եւ ոճ:

Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 106 շարադրություն, որոնք ներկայացված են այս հղումով:

Հաղթող է ճանաչվել Արթուր Խաչատրյանի շարադրությունը: Արթուր Խաչատրյանը կստանա դրամական պարգեւ՝ 600 000 ՀՀ դրամ: 

 
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հովիկ Մխիթարյանի շարադրությունը: Հովիկ Մխիթարյանը կստանա դրամական պարգեւ՝ 250 000 ՀՀ դրամ:

Երրորդ տեղը զբաղեցրել է  Հայկ Թովմասյանի շարադրությունը: Հայկ Թովմասյանը կստանա դրամական պարգեւ՝ 150 000 դրամ:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու Մեդիամաքսը շնորհակալություն են հայտնում բոլոր մասնակիցներին եւ շնորհավորում են հաղթողներին:

 

Աղբյուրը՝  Մեդիամաքս

Դիտումների քանակը` 3286

Գլխավոր էջ