Ամուսինը սպանել է կնոջը
Դեկտեմբերի 4-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկում 1961 թ. ծնված Վոլոդյա Մ.-ն դանակահարել է կնոջը՝ 1977 թ. ծնված Դիանա Ն.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.15-ի սահմաններում Վոլոդյա Մ.-ն, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով և ծաղկամանով հարվածներ է հասցրել կնոջը, սպանել նրան, այնուհետև դիմել փախուստի: Նույն օրն առավոտյան, ժամը 07.00-ի սահմաններում, Վոլոդյա Մ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանել կատարածը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Վոլոդյա Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Դիտումների քանակը` 3176