ԱՄՆ-ում կին վարորդները ավելի շատ են, քան տղամարդիկ

ԱՄՆ-ում վարորդական իրավունքներ ունեցող կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ: Այս փաստը  պարզել են Միչիգանի համալսարանի Տրանսպորտի հետազոտությունների ինտիտուտի (ATRI) մասնագետները, ովքեր ուսումնասիրել են վարորդական իրավունք ունեցողների գենդերային միտումները 1995-2010թթ-. ընկած ժամանակահատվածում:

 

Համաձայն այդ տվյալների, հիշյալ ժամանակահատվածում կտրուկ նվազել է վարորդական իրավունք ունեցող  դեռահասների և երիտասարդների թիվը, ընդ որում  ամենից շատ տղաների շրջանում: Այդպես, 25-29 տարեկան տղամարդկանց շրջանում վարորդական իրավունք ունեցողների թիվը նվազել է 10.6 տոկոսով, իսկ կանանց թիվը` ընդամենը 4.7 տոկոսով: Այս փաստը փորձագետները բացատրում են  Ինտերնետի հետ կապվածությամբ,որից օգտվելը ավելի հարմարէ հասարակական տրանսպորտում, քան մեքենայի ղեկին:

 

Մասնագետները ենթադրում են,  որ եթե այդ միտումը պահպանվի, ապա այն բավականին դրական կանդրադառնա ճանապարհային անվտանգության վրա, ինչպես նաև դրական տնտեսական միտումներ կունենա: Նրանց կարծիքով` կանայք ընտրում են ավելի անվտանգ ու վառելիքի ծախսի առումով ավելի քիչ ծախսատար ճանապարհներ:

Դիտումների քանակը` 3457

Գլխավոր էջ