ԱՄՆ-ում այսօր նշում են Կանանց հավասարության օրը
Օգոստոսի 26-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիշատակվում է որպես Կանանց հավասարության օր: 1921 թվականին հենց այս օրն են կին քաղաքացիները` ԱՄՆ Սահմանադրության բարեփոխման շնորհիվ, ստացել ընտրելու իրավունք: Դա հնարավորություն տվեց ամերիկացի կանանց ավելի ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին:
Դեռեւս 1848 թվականից իրենց իրավունքների համար պայքարող կանանց մի խումբ հռչակել էին, որ կանայք ու տղամարդիկ հավասար են ստեղծված և օժտված են Արարչի կողմից հավասար իրավունքներով, հետևապես կանայք էլ պետք է ունենան միեւնույն իրավունքները, ինչ տղամարդիկ: Սակայն Սահմանադրության մեջ արգելքը կանանց ընտրելու իրավունքի վերաբերյալ հանվեց երկարատև պայքարից հետո միայն:
Օգոստոսի 26-ը որպես Կանանց հավասարության օր նշելու հիմնադիրը Բելլա Աբզագն է եղել: Նա առաջին հրեա կինն է, ով ընտրվել է որպես ԱՄՆ Կոնգրեսի անդամ: Նա նաև ռուսական արմատներ ուներ, նրա ծնողները ԱՄՆ են ներգաղթել Ռուսաստանից: Հենց նրա ջանքերով էլ 1971 թվականին ԱՄՆ Կոնգրեսն այս օրը հռչակել որպես Կանանց հավասարության օր: Բելլա Աբզագը հայտնի է եղել որպես պայքարող կին, ուժեղ մայր, սակայն շատերի կողմից նա ընկալվել է նաեւ որպես տղամարդատյաց քաղաքական գործից:
«Մենք ուզում ենք կառավարությունը հավասարաչափ բաժանել կանանց եւ տղամարդկանց միջեւ եւ մենք նպատակաուղղված ենք հասնելու դրան»,- ասել է Բելլա Աբզագը, ով մասնագիտությամբ իրավաբան էր, նաեւ հայտնի էր որպես գրող եւ քաղաքական մեկնաբան:
Դիտեք նաև մեր կայքում.
Կանանց դար. Անձնվեր սուֆրաժիստուհիները
Դիտումների քանակը` 5570