Ամանորին ընդառաջ կրկին բացվել է սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը

Արդեն ավանդաբար Ամանորին ընդառաջ կազմակերպվում է սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Կառավարության նիստերի մեծ դահլիճում բացված տոնավաճառում ներկայացված են հագուստ, արծաթե եւ ոսկերչական իրեր, ուտեստներ, տոնական զարդարանքներ:

 

Սիրիահայերից շատերը հիմնականում այս ցուցահանդես-վաճառքներին են հնարավարություն ստանում ներկայացնելու իրենց ձեռագործ աշխատանքները: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, տաղավարներում շրջելուց հետո, լրագրողներին ասել է, որ տարեցտարի ավելանում է ոչ միայն մասնակիցների թիվն, այլեւ ներկայացված տեսականին: «Էկոնոմիկայի նախարարություն հետ համատեղ մեր հայրենակիցներին օրենսդրությունն ենք սովորեցնում, այնուհետեւ՝ նրանք ներկայացնում են բիզնես ծրագրեր, եթե հանձնաժողովը նպատակահարմար է գտնում, նրանք ստանում են 15-20 հազար դոլարի վարկ՝ 5 տարի ժամկետով եւ ընդամենը 4 տոկոս դրույքաչափով: 81 մարդ արդեն օգտվել է այդ հնարավարությունից»,- ասել է Հրանուշ Հակոբյանը: Ըստ նախարարի, ոմանք նույնիսկ փոքր եւ միջին բիզնես են ստեղծել:

 

Ցուցահանդեսը կշարունակվի նաեւ դեկտեմբերի 24-ին:

 

Երկիրմեդիա

 

 

 

Դիտումների քանակը` 4471

Գլխավոր էջ