Աղջիկներն օրական 160 միլիոն ժամ ավելի են ծախսում կենցաղային աշխատանք կատարելիս, քան տղաները

unicef-1 5-ից 14 տարեկան աղջիկ երեխաները օրական 40 տոկոսով կամ 160 միլիոն ժամ ավելի են ծախսում չվճարվող կենցաղային աշխատանք կատարելիս և ջուր կամ վառելափայտ բերելիս, քան տղաները: Այս մասին  է  փաստում  ՅՈՒՆԻՍԵՖ-ի    վերջերս  հրապարակված  «Վիճակագրության ուժը հանուն աղջիկների. տվյալների հավաքագրում. 2030թ.-ին ընդառաջ»  զեկույցը:
 

 

Զեկույցը ներառում է առաջին համաշխարհային գնահատականները աղջիկ երեխաների՝ կենցաղային աշխատանքի՝ սնունդի պատրաստման, մաքրության, ընտանիքի անդամների մասին հոգ տանելու և ջուր բերելու կամ վառելափայտ հավաքելու վրա ծախսած ժամանակը:
Տվյալները ցույց են տալիս, որ կենցաղային հոգսի անհավասար բաշխումը շատ վաղ տարիրքում է սկսվում. այսպես՝ 5-9 տարեկան աղջիկները 30 տոկոս կամ 40 միլիոն ժամ ավելի են ծախսում կենցաղային աշխատանք կատարելիս, քան նույն տարիքի տղաները: Թվերը մեծանում են աղջիկների տարիքի հետ մեկտեղ՝ 10-14 տարեկան աղջիկները օրական 50 տոկոսով կամ 120 միլիոն ժամ ավելի են ժամանակ ծախսում:
«Չվճարվող կենցաղային աշխատանքի գերհոգսը սկսում է շատ վաղ մանկությունից և ավելանում աղջկա դեռահաս դառնալու հետ մեկտեղ», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գենդերային հարցերով խորհրդական Անջու Մալհոտրան: «Արդյունքում՝ աղջիկները զոհաբերում եմ սովորելու, զարգանալու և պարզապես մանկությունը վայելելու կարևոր հնարավորություններ: Աշխատանքի այս ոչ հավասար բաշխումը սերնդեսերունդ երեխաների միջև գենդերային կարծրատիպեր է ծնում, ինչպես նաև՝ կրկնակի հոգս դնում կանանց ու աղջիկների ուսերին»:
uni102824

 

Զեկույցում ասված է, որ աղջիկների աշխատանքն ավելի քիչ տեսանելի է և հաճախ՝ թերագնահատված: Շատ հաճախ մեծահասակների հոգսերը, ինչպիսն ,օրինակ, ընտանիքի անդամների մասին հոգ տանելն է, այդ թվում՝ երեխաների մասին հոգալը, դրվում է աղջիկների վրա: Հոգսերի վրա ծախսված ժամանակը սահմանափակում է աղջիկների խաղալու, ընկերների հետ շփվելու, սովորելու, ինչպես նաև՝ պարզապես երախա լինելու ժամանակը: Շատ երկրներում աղջիկները ջուր կամ վառելափայտ բերելու ճանապարհին սեռական բռնության զոհ են դառնում:

 

Զեկույցում նաև մի շարք փաստեր են բերվում .

 

-Հարավային Ասիայում, Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում 10-14 տարեկան աղջիկ երեխաները գրեթե երկու անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում կենցաղային աշխատանք կատարելիս, քան տղաները:

 

-Բուրկինա Ֆասոն, Եմենն ու Սոմալին այն երկրներն են, որտեղ 10-14 տարեկան աղջիկ երեխաները, ի տարբերություն տղա երեխաների, կրում են կենցաղային աշխատանքի ամենաանհավասար բեռը:

 

– Սոմալիում 10-14 տարեկան աղջիկները իրենց ժամանակի մեծ մասը, այն է՝ շաբաթական 26 ժամ, ծախսում են կենցաղային աշխատանքի վրա:

 

Caption to come. Photographer's caption (NOT TO BE RELEASED): carrying a heavy pot of drinking water over her head, Saru Saud (7 years old) walks back from a water point, about 300 meters from her home, in Biraltoli, a village about four kilometers away from Mangalsen, the capital town of Achham District in Far-Western Region of Nepal. Saru Saud has three siblings, all girls. Except Deu Sara, Saru’s 1 year old sister, everyone attend school. Saru’s mother Khanti Saud, looks after them and work in fields in hills around their house. Saru and her sister help her mother in paddy field as well as to look after cattle. Like most men in the village, Saru’s father works in Mumbai. He sends some money to the family regularly.

 

«Վիճակագրական տվյալներ ունենալով այն մասին, թե ինչպիսի մարտահրավերների առջև են կանգնում աղջիկները՝ առաջին վճռական քայլն է Կայուն զարգացման նպատակներից մեկի՝ գենդերային հավասարությանը հասնելու ճանապարհին և կոտրելու այն պատնեշները, որոնց որոնց առջև կանգնում են աշխարհի 1.1 միլիարդ աղջիկները»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վիճակագրության և վերլուծության բաժնի ղեկավար Աթիլա Հանցիողլուն (Attila Hancioglu):

 

uni184983

 

«Վիճակագրության ուժը հանուն աղջիկների. տվյալների հավաքագրում. 2030թ.-ին ընդառաջ» զեկույցում նշված է, որ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ)՝ աղքատությունը վերացնելու, մոլորակը պաշտպանելու և բոլորի համար  բարեկեցություն ապահովելու ճանապարհային քարտեզում աղջիկներին վերաբերող 44 չափիչների 2/3-ը կամ աղքատիկ են կամ բավարար չեն: Բացի կենցաղային աշխատանքի վերաբերյալ տվյալներ տրամադրելուց, զեկույցում վիճակագրություն կա ԿԶՆ-ում ներառված աղջիկներին վերաբերող այլ խնդիրների մասին ՝ բռնություն, մանկական ամուսնություններ, իգական սեռական օրգանների խեղում և կրթության: ԿԶՆ-ն իրականացնելը, որոնք մասնավորապես վերաբերում են այս հարցերին, ինչպես նաև՝ աղջիկներին իրենց զարգացման ողջ ներուժին հասնելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և ռեսուրսներ տալը, լավ է ոչ միայն աղջիկների համար, այլև՝ կարող է տնտեսկան աճի խթան հանդիսանալ, խաղաղություն խրախուսել և պակասեցնել աղքատությունը:

 

Զեկույցը կարող եք բեռնել այստեղ 

 

Աղբյուրը՝  ՅՈՒՆԻՍԵՖ-ի    հայաստանյան  գրասենյակ

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մեր աղջիկ երեխաները. թվերն են խոսում

10 փաստ 10-ամյա աղջիկների մասին

«Ես 10 տարեկան եմ… Ես ապագայի դեմքն եմ…»

«Ես մեր տղաներից շատերից լավ եմ կրակում»

«Տղաներին ծնողները ուզում են լավ մասնագիտություն տալ, իսկ աղջիկներին… ամուսնացնեն»…

Երևանում սովորելով՝ աղջիկները «կփչանան». դիտարկումներ քայլարշավից

«Կամուսնանա, կիմանա, որ պիտի տպկվի»…

Աղջիկների առաջընթացը ՝ կայուն զարգացման նպատակների առաջընթացն է

 

 

Դիտումների քանակը` 3982

Գլխավոր էջ