Աղջիկների առևանգումը Հնդկաստանի փողոցներում
Դելիում ավտոբուսում խմբակային բռնաբարության զոհ դարձած ուսանողուհու մահը բազմաթիվ հարցեր առաջացրեց հնդկական հասարակությունում կանանց զբաղեցրած տեղի վերաբերյալ:Հնդկաստանում լայնորեն տարածված աբորտների պրակտիկան այն դեպքում, երբ ծնողները իմանում են, որ աղջիկ են ունենալու, ինչպես նաև նորածինների սպանությունները մանրամասն փաստագրված են, սակայն ավելի քիչ բան է հայտնի ամբողջ երկրով մեկ կանանց և տղամարդկանց միջև գոյացած անհամաչափության հետեւանքով իրականացվող աղջիկների առևտրի մասին:
Ինչպե՞ս են գողանում երեխաներին.
Բիլասի Սինգի դուստրը երկու տարի առաջ անհետացավ…Ռուսխանան հատակն էր մաքրում, երբ ոստիկանությունը ներխուժեց տուն:
Մեծ աչքերով նիհարիկ այդ աղջիկը կանգնել էր սենյակի կենտրոնում ավելը ձեռքում: Ոստիկանները շրջապատեցին նրան՝ հարցնելով. ՛՛Քանի՞ տարեկան ես: Ինչպե՞ս ես այստեղ հայտնվել՛՛…
՛՛Տասնչորս՛՛, – ցածրաձայն պատասխանեց նա: ՛՛Ինձ առևանգել են՛՛:
Սակայն մինչ աղջիկը կշարունակեր խոսել, իրեն շրջապատող ոստիկանների ամբոխի միջից մի կին առաջ եկավ: ՛՛Նա ստում է: Նա 18 է, համարյա 19: Ես նրա համար վճարել եմ նրա ծնողներին: Երբ ոստիկանությունը փորձեց դուրս տանել աղջկան, այդ կինը անմիջապես ձգվեց դեպի նրա ականջօղերը. ՛՛ Սրանք իմն են՛՛, – և պոկեց աղջկա ականջներից դրանք:
Մեկ տարի առաջ 13-ամյա Ռուսխանան ապրում էր ծնողների և 2 կրտսեր քույրերի հետ Բանգլադեշի հետ սահմանին գտնվող գյուղում:
՛՛Ես սիրում էի դպրոց գնալ և խաղալ փոքր քրոջս հետ՛՛, – հիշում է նա:
Սակայն Ռուսխանայի մանկությունն ավարտվեց, երբ 3 տղամարդիկ դեռահաս աղջկան դպրոցից վերադառնալիս մեքենան խցկեցին: ՛՛Նրանք ինձ դանակ ցույց տվեցին և սպառնացին, որ կկտրեն, եթե հրաժարվեմ՛՛, – պատմում է Ռուսխանան:
Մեքենաներով, ավտոբուսներով և գնացքներով 3 օր շարունակ ճանապարհորդելուց հետո նրանք հասան հնդկական Խարյան նահանգ, որտեղ Ռուսխանային ծախեցին մի ընտանիքի վրա, որտեղ ապրում էր մայրը իր 4 որդիների հետ միասին: Մի ամբողջ տարի նրան թույլ չտվեցին լքել այդ բնակավայրը: Ռուսխանային անընդհատ վիրավորել են, ծեծել, ընտանիքի մեծ որդին պարբերաբար բռնաբարել է նրան՝ համարելով իրեն Ռուսխանայի ամուսինը:
«Նա հաճախ էր կրկնում. ես գնել եմ քեզ, և դու պարտավոր ես անել այն, ինչ ասում եմ քեզ, – հիշում է աղջիկը: Ես մտածում էի, որ այլևս չեմ տեսնի երբեք բարեկամներիս և լացում էի ամեն օր»:
Ֆեմինոցիդի մասշտաբները
Ամեն տարի Հնդկաստանում տասնյակ հազարավոր աղջիկներ են անհետանում: ՄԱԿ-ի- ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական ֆոնդը հաղորդում է, որ այս խնդիրը ՛՛գենոցիդի մասշտաբներ՛՛ է ձեռք բերում, և Հնդկաստանը ամեն տարի կորցնում է 25-50 մլն. կին: Պաշտոնական վիճակագրություն չկա այն մասին, թե ինչքան աղջիկներ են վաճառվում և ուղարկվում Հնդկաստանի հյուսիսային նահանգներ, սակայն ըստ ակտիվիստների այդ թիվն անընդհատ աճում է: Ըստ պաշտոնական տվյալների 2011 թ. ընթացքում Հնդկաստանում անհայտ կորել են շուրջ 35 հազ. երեխաներ, որոնց համարյա 1/3-ը եղել են Արևմտյան Բենգալիայում: Ոստիկանների գնահատմամբ բարեկամները երեխաների անհետացման մասին հայտնում են միայն 30% դեպքերում:
Ինչու՞ Հնդկաստանի հյուսիսում այդքան քիչ են աղջիկները:
Խարայանում մարդիկ չեն ուզում աղջիկներ ունենալ, այդ իսկ պատճառով նրանք սպանում են երեխաներին: Այս ամենը այնքան վաղուցվանից է տեղի ունենում, որ արդեն ավանդույթ է դարձել: Եվ հիմնական պատճառը օժիտն է:
Խարայանը հարուստ նահանգ է՝ շնորհիվ մեծ պտղատու հողատարածքների և գյուղատնտեսության: Սակայն կրթությունն այստեղ շատ ցածր մակարդակի վրա է:
Տղաները աշխատում են ֆերմայում և արդյունքում ժառանգում են այն: Սակայն եթե ֆերման աղջկան է մնում, այն անցնում է նաև նրա նոր ընտանիքին:
Իսկ Կերալա նահանգում, ընդհակառակը, կինը համարվում է բեռ: Որոշ կանայք էլ, օրինակ Փենջաբում, կարծում են, որ աղջիկների մեծ թիվը դուր չի գա նոր ընտանիքին, այդ իսկ պատճառով էլ աբորտ են անում:
Կալկուտայի ետնախորշերից մեկում մեզ հաջողվեց հանդիպել մի մարդու հետ, ով ամբողջ կյանքում աղջիկների առևտրով էր զբաղվում: Իհարկե նա չցանկացավ ասել իր անունը, սակայն բացահայտ խոսեց իր ՛՛բիզնեսի՛՛ մասին:
՛՛Պահանջարկը աճում է, և այդ այսպիսով ես շատ փող եմ աշխատել և գնել 3 հատ տուն Դելիում: Տարեկան ես վաճառում եմ 10-11 և 16-17 տարեկան 150-200 աղջիկ: Ես ինքս չեմ փնտրում, մի քանի աշխատող ունեմ, ովքեր զբաղվում են դրանով: Մենք ասում ենք ծնողներին, որ Դելիում աշխատանք կտանք իրենց աղջիկներին և բերում ենք գործակալություն: Իսկ թե հետո ինչ է լինում նրանց հետ, դա արդեն իմ գործը չէ՛՛:
Նրա խոսքերով ամեն աղջկա համար նա ստանում է 55 հազ. ռուպի /1000 դոլար/: Եվ նրա աշխատանքի կարևոր բաղկացուցիչն են տեղի ոստիկանությունն ու քաղաքական գործիչները:
՛՛Ոստիկանությունը տեղյակ է այն մասին, թե մենք ինչով ենք զբաղվում: Ես ստիպված եմ լինում ոստիկաններին ասել, որ աղջիկներ եմ տանում, և կաշառք տալիս ամեն մի նահանգում՝ Կալկուտայում, Դելիում, Խարայանում, ես իշխանությունների հետ խնդիրներ եմ ունեցել, սակայն չեմ վաղենում նրանցից. եթե անգամ բանտում հայտնվեմ, ես բավականաչափ փող ունեմ ազատությունս գնելու համար», – համոզված է նա:
Շատերը համարում են, որ այս խնդրով էլ անհրաժեշտ են այնպիսի դատեր, ինչպիսին եղավ օրինակ 23-ամյա ուսանողուհուն խմբակային բռնաբարության ենթարկելու գործում կասկածյալների հանդեպ: Դա արվեց ոչ միայն մեղավորներին արագ պատժելու, այլև այն բանի համար, որ մեղադրյալներին թույլ չտրվի փողի դիմաց արագ և հեշտությամբ ազատվել:
Ոմանց կարծիքով էլ ավելի անհրաժեշտ է փոխել հնդկական հասարակությունում եղած մոտեցումը այս խնդրին:
Այնուամենայնիվ բռնության պարույրը շարունակում է պտտվել Հնդկաստանում:
Աղբյուրը՝
Թվեր եւ փաստեր
- Հնդկաստանում անհայտ կորած բնակչուհիների թիվը գնահատվում է 25-50 մլն.:
- Ապագա երեխայի սեռը որոշելու համար ուլտրաձայնի կիրառումը Հնդկաստանում հակաօրինական է, այնուամենայնիվ ամենուր կիրառվում է:
- Փենջաբ և Խարայան նահանգները դարձել են ինքնատիպ ՛՛առաջնորդներ՛՛՝ ըստ չծնված աղջիկների հարաբերական թվի:
- Ժամանակակից և հարուստ քաղաքներում, ինչպիսիք են Դելին, Չանդիգարխեն, նկատվում է տղամարդկանց և կանանց թվի ամենամեծ անհամաչափությունը:
Դիտումների քանակը` 6039