Ազգային Ժողովի ո՞ր հանձնաժողովներում են ընդգրկվել կին պատգամավորները
Ազգային Ժողովի 12 մշտական հանձնաժողովներն արդեն ամբողջությամբ ձևավորված են, և հետաքրքիր է դիտարկել, որ հանձնաժողովներում են ընդգրկվել կին-պատգամավորները:
Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում 8 պատգամավոր է, որոնցից երկուսը կին են՝ ՕԵԿ անդամ Հեղինե Բիշարյանը ու ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում , որը համարվում է մեծաթիվ հանձնաժողովներից մեկը, ընդգրկվել է 15 պատգամավոր, բայց կանայք նրանց մեջ չկան:
Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի կազմում ընդգրկված են 15 պատգամավոր և նույնպես կանայք չկան: Գնահատելով տղամարդկանց դերը և բանիմացությունը այս հարցերում այնուամենայնիվ նկատենք, որ անվտանգության խորհուրդը, որում կին չկա, դրանով իսկ որոշակի վտանգ է ներկայացնում:
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի 13 անդամների թվում ն 5 կին է ընդգրկված՝ ՀՀԿ-ից Աճեմյան Կարինեն, Մուրադյան Ռուզաննան, Պողոսյան Կարինեն , Պետրոսյան Շուշանը ու ՕԵԿ-ից Բիշարյան Հեղինեն : Թերևս սա միակ հանձնաժողովն է, որում գենդերային բալանսը համարյա ապահովված է:
Գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում 12 պատգամավոր է աշխատելու, այդ թվում մեկ կին՝ Զարուհի Փոստանջյանը «Ժառանգությունից»:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում 10 պատգամավոր է, որոնցից երկուսն են կին ՝ հանձնաժողովի ղեկավար ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը ու ՀՀԿ անդամ ՝ Նաիրա Կարապետյանը :
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում 9 պատգամավոր է ընդգրկված, այդ թվում 2 կին՝ հանձնաժողովի ղեկավար ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանը ու ՀՀԿ անդամ ՝ Մարգարիտ Եսայանը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում են ընդգրկված 10 պատգամավոր , որոնց թվում երկու կին է ՝ Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ-ից և Զարուհի Փոստանջյանը «Ժառանգությունից»:
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում 11 պատգամավոոր է աշխատելու , նրանց թվում մեկ կին՝ Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ-ից:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկված 11 պատգամավորների թվում կին չկա:
Տնտեսական հանձնաժողովը ամենամեծաթիվն է, այստեղ ընդգրկվել է 18 պատգամավոր, որնցից մեկն է կին ՝ Մարինե Մարաբյանը ՀՀԿ-ից:
Ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովում 12 պատգամավոր է , որոնց թվում կին չկա: Նշենք, որ այս հանձնաժողովում ավանդաբար աշխատում էր Հերմինե Նաղդալյանը ՀՀԿ-ից, ով, ինչպես հայտնի է, այժմ փոխխոսնակի պաշտոնն է զբաղեցնում:
Այսպիսով, Ազգային Ժողովի 12 մշտական հանձնաժողովներից չորսում կին չկա, երեքում մեկական կին է ընդգրկված: Կանանց թիվը ավանդաբար մեծ է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, որում 5 կին է աշխատելու, բոլորն էլ այդ ոլորտներում մասնագիտացած: Կին պատգամավորներից երեքը՝ Բիշարյան Հեղինեն, Զարուհի Փոստանջյանը ու Լյուդմիլա Սարգսյանը երկուական հանձնաժողովներում են ընդգրկվել:
Դիտումների քանակը` 3553