14-ամյա աղջկան ուզում էին սպանել` սովորելու մասին երազելու համար

 

Պակիստանում բողոքի ցույցեր են տեղի ունենում թալիբների դեմ վերջիններիս կողմից 14-ամյա աղջկա վրա իրականացված հարձակման պատճառով:

 
14-ամյա Մալալայի մասին սկսեցին խոսել մեկ տարի առաջ, երբ Արեւմուտքում հրապարակվեց նրա օրագիրը, որում նա պատմում Էր այն մասին, թե թալիբներն ինչպես Էին իրեն ու Սվաթ գետի հովտում բնակվող այլ երեխաների արգելում դպրոց հաճախել: Չնայած ծայրահեղականների կողմից արված բազմաթիվ սպառնալիքներին, Մալալա Յուսուֆզայը շարունակում Էր ապրել հայրենի Մինգորա քաղաքում:

 

 

«Թալիբան»-ի զինյալները Յուսուֆզայի վրա հարձակվել են հոկտեմբերի 9-ին, երբ նա համադասարանցիների հետ վերադառնում Էր Մինգորա քաղաքի (Սվաթի օկրուգ) դպրոցից:

 

 

Հայտնի է, որ Մալալա Յուսաֆզայը եղել է առնվազն մեկ ընկերուհու հետ, երբ նրա վրա կրակել են, սակայն տարբեր վարկածներ կան՝ կապված դեպքերի ծավալման հետ:  Յուսաֆզայը տուն էր վերադառնում Սվաթ հովիտի խոշորագույն Մինգոր քաղաքի դպրոցից: Որոշ տվյալների համաձայն, մորուքով զինյալը կանգնեցրել է աշակերտուհիներին տեղափոխող մեքենան և նախքան կրակ բացելը, հարցրել է, թե ով է Յուսաֆզայը:

 

Յուսաֆզայը գլխի հրազենային վնասվածքներ է ստացել, և, ըստ որոշ տվյալների, երկրորդ փամփուշտը վնասել է պարանոցի հատվածը:
Ի սկզբանե հաղորդվում էր, որ Մալալայի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրա առողջական վիճակի վերաբերյալ բժիշկների անհանգստությունը գնալով աճում է: Չի բացառվում, որ նրան անհրաժեշտ կլինի բուժել արտասահմանում:

 

 
Պակիստանում “Թալիբանի” ներկայացուցիչ Էհսանուլա Էհսանն արդեն տեղեկացրել է, որ շարժումն իր վրա է վերցնում հարձակման պատասխանատվությունը: Նա տեղեկացրել է, որ Մալալա Յուսաֆզայը հարձակման է ենթարկվել թալիբների դեմ հանդես գալու և աշխարհիկ կյանք վարելու համար և հավելել է, որ նրան ներում չի լինելու:

 

 

Այսօր հայտնի դարձավ, որ Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել Է 14-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի վրա հարձակման մեջ կասկածվող երեք մարդու: Նրանց մեջ չԷ մահափորձի կազմակերպիչը՝ Սանգոտայի շրջանի Սվաթի հովտից Աթաուլլա անվամբ տղամարդը, սակայն ոստիկանությունը խոստանում Է նրան ձերբակալել մոտ ժամանակներս:

 

Ձերբակալվածներին տարել են հարցաքննելու: Ինչպես հաղորդում Է NBC News-ը, կասկածյալները 17-ից մինչեւ 22 տարեկան անձինք են: Նրանք իրենք են պատմել հարձակման կազմակերպչի մասին: Ձերբակալությունները կատարվել են Սանգոտայի շրջանում: Սվաթի հովտում գործող «Թալիբան»-ի բջիջը չի հաստատել կամ հերքել իր անդամների ձերբակալման լուրերը, բայց պարզաբանել Է, որ այդ վայրում իրենք ունեն «տասնյակ» զինյալներ»:

 

 

Ներկայում աղջիկը գտնվում Է Ռավալպինդիի հիվանդանոցներից մեկում: Ռավալպինդին Պակիստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն Է, որտեղ տեղակայված Է բանակի գլխավոր շտաբը: Ինչպես գրում Է Pak Tribune-ը, աղջկա վիճակը լավացել Է, բայց դեռեւս մնում Է կրիտիկական: Միեւնույն ամանակ NBC News-ը Մալալայի վիճակը գնահատում Է «բավարար»:

 

Դիտումների քանակը` 9751

Գլխավոր էջ