«The Economist». Հայ եւ հրեա միգրանտները հարստացրել են իրենց ընդունած երկրները
Միգրացիայի պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ ներգաղթյալները, վառ համայնքներ ստեղծելով, հարստացրել են իրենց ընդունած երկրները: Նրանց թվում կարելի է նշել հայերին, հրեաներին, վիետնամցիներին, ուգանդացիներին: Այս մասին է «The Economist»-ը:
Հոդվածի հեղինակների խոսքով, միգրացիան միայն որպես բեռ ընկալելը խորապես սխալ է: Հարկավոր է այլեւս արգելքներ չստեղծել, այլ կառավարել ճնշումն ու ռիսկերը, որպեսզի միգրացիան բարելավի ե՛ւ ներգաղթյալների, ե՛ւ նրանց ընդունած երկրների կյանքը:
Ինչ վերաբերում է Սիրիայից փախստականներին, ապա, հոդվածագիրների կարծիքով, նրանց օգնելը ոչ միայն Եվրոպայի, այլ ամբողջ աշխարհի բարոյական պարտքն է: «Ամերիկան, արեւմտյան երկրները, հատկապես՝ Ծոցի հարուստ միապետությունները պետք է ավելի շատ սիրիացիների ընդունեն, ինչպես դա արվեց 1970-80-ական թվականներին ինդոնեզացի փախստականների հետ»,- ասված է հոդվածում:
Միաժամանակ նաեւ այլ խնդիրներ կան. փախստականներից բացի, նաեւ տնտեսական միգրանտների մեծ հոսք կա: Ըստ հոդվածի, հիմնական խնդիրն այն է, որ Եվրոպան միգրանտների կարիքն ունի: Եվրոպայում շատ քիչ աշխատակիներ կան՝ եվրոպական քաղաքացիների կենսաթոշակները վճարելու եւ ծառայություններ ապահովելու համար, որոնք վերջինները ցանկանում են ստանալ:
Ընդհանուր առմամբ, ըստ հոդվածի հեղինակների, Եվրոպան չափազանց երկար աչք փակեց Սիրիայի պատերազմիմ վրա, սակայն քաղաքական երկու ուժեր կարողացան ստիպել բացել մայրցամաքի դռները: Դրանցից մեկը խիղճն է, որն արթնացավ խեղդված սիրիացի փոքրիկի լուսանկարի հետեւանքով, իսկ երկրորդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաջությունն է, որն իր ժողովրդին առաջարկեց մի կողմ թողնել ներգաղթյալների հանդեպ վախն ու կարեկցել կարիքավորներին:
Աղբյուրը՝ News.am
Դիտումների քանակը` 3014