«Pantene»-ը կոտրում է գենդերային կարծրատիպերը աշխատավայրում/ վիդեո
Մազերի խնամքի հայտնի բրենդ հանդիսացող «Pantene»-ի ընդամենը 60 վայրկյան տևողությամբ սոցիալական գովազդը կոտրում է այն կրկնակի ստանդարտները, որոնց բախվում են տղամարդիկ և կանայք աշխատավայրերում: Հաստատ արժի դիտել այն:
Արդյոք գոյություն ունի՞ գենդերային խտրականություն: Եթե ձեր պատասխանն է ոչ, ապա ինչու են կին ղեկավարներին անվանում իշխանատենչ, իսկ տղամարդկանց ընդամենը «ղեկավար»: Կամ ինչպես է ստացվում, որ երբ մայրիկները զբաղվում են իրենց կարիերայով, նրանք եսասեր են համարվում, իսկ միևնույն բանն անելու համար հայրիկները արժանանում են «գործին նվիրյալի» կոչման: Ամենազարմանալին այն է, որ նույնիսկ հետազոտություններն են ցույց տվել. տղամարդկանց 70% կարծում է, որ կանայք պետք է թերագնահատեն իրենց, որպեսզի ընդունվեն հասարակության կողմից:
Մեկ այլ զայրացուցիչ վիճակագրություն ցույց է տվել, որ տղամարդկանց 77% և կանանց 66% կարծում են, որ տղամարդիկ ավելի արժանի են աշխատանք ունենալուն, քան կանայք, ինչը ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս խտրականության առկայությունը աշխատավայրում: Ընդ որում, երկու սեռերն էլ ունեն նման նախապաշարմունքներ:
«Pantene»-ը մի բրենդ է, որը կոչ է անում կանանց շողալ համարձակոորեն և մատնանշում է անհավասարության այն մշակույթը ու ստանդարտները, որոնք առկա են մեր կյանքում և որոնք մարդիկ ստիպված են լինում ընդունել որպես նորմ:
Տեսահոլովակը փորձում է ցույց տալ այն փաստը, թե ինչպես են տղամարդիկ և կանայք անում նույն բանը, և ընկալվում ընդհանրապես տարբեր կերպ:
…Տարբերությունները կարծես թե ամրապնդված են ենթագիտակցության մեջ: Օրինակ, երբ տղամարդը «ղեկավար» է, դա ոչ մեկի մոտ հարցեր չի առաջացնում: Իսկ երբ կինն է նույն կարգավիճակում, ապա նա ընկալվում է որպես իշխանատենչ: Իր տեսակետը առաջ տանելու ընթացքում սղամարդը «համոզիչ» է, կինը՝ «համառ»: Եթե տղամարդը աշխատում է մինչև ուշ, ուրեմն նա «նվիրված է գործին», կնոջ դեպքում, ասում են, որ նա եսասեր է, քանի որ անտեսում է ընտանիքը: Երբ կոկիկ հագնված տղամարդն է հպարտ քայլում փողոցում, նա համակրելի մարդու տպավորություն է թողնում, մինչդեռ իգական սեռի ներկայացուցչի մասին մտածում են, որ նա իրեն է ցուցադրում:
Տեսահոլովակն ավարտվում է կանանց ուղղված հորդորով. Անտեսե՛ք բոլոր պիտակները, եղե՛ք ուժեղ և շողացե՛ք:
Աղբյուրը՝ Time
Դիտումների քանակը` 3076