«1915-ի ուրվականները». The Economist –ը Թուրքիայում հայ կանանց սպանությունների մասին
Թուրքիայում վերջին շրջանում հայ կանանց սպանություններն ու նրանց նկատմամբ իրականացրած բռնություններին սկսել է արձագանքել միջազգային մամուլը: Առաջինը խնդրի մասին բարձրաձայնել է բրիտանական հայտնի «Էկոնոմիստ» պարբերականը: Ամբերի Զամանի պատրաստած հրապարակումը զետեղվել է «Թուրքահայերը» խորագրի և «1915-ի ուրվականները» վերնագրի ներքո: Պարբերականը հրապարակումը սկսում է մեկ ամսի առաջ իր տանը սպանված Մարիսա Քյուչուքի պատմությունից:
«Մարիսա Քյուչուքը մի փոքրիկ ծեր հայ կին էր, ով ապրում էր Ստամբուլի հարևանությամբ գտնվող գեղատեսիլ Սամաթիա թաղամասում, որտեղ քրիտոնյաններն ու մուսուլմաները երկար ժամանակ միմյանց հարևանությամբ խաղաղ ապրում են: Դեկտեմբերի 28-ին 85-ամյա Քյուչուքին մահացած գտան իր բնակարանում: Նրան մի քանի անգամ դանակահարել էին: Հարազատներն ասում են, որ կրծքին խաչ է փորագրված եղել:
Նախորդ շաբաթ դիմակավորված մեկը հարձակում է գործել մեկ ուրիշ ծեր հայուհու վրա հենց այն պահին, երբ կինը տուն մտնելիս է եղել: Տղամարդը բռունցքներով հարվածել է նրա գլխին: Երբ կինն ընկել է գետնին, նա սկսել է ոտքերով հարվածել:
«Մայրիկիս բերանն ամբողջովին արյուն էր…Հարևաններն օգնության են հասել, երբ նա սկսել է բղավել, այդ ժամանակ տղամարդը փախել է»,-«Ակոս»-ին պատմել է Մարիամ Յելեգենը:
Սա վերջին երկու ամսում արդեն հինգերորդ հարձակումն է հայ տարեց կանանց նկատամբ, նրանցից մեկը հարձակման հետևանքով կորցրել է աչքը: Բոլոր հարձակումներն էլ տեղի են ունեցել Սամաթիայում, որտեղ ապրում են 8 հազար հայեր, որտեղ տեղակայված է Հայոց պատրիարքարանը»:
Տեղի ունեցածի մասին կարծիքները միատեսակ չեն. ոմանք կարծում են, որ դրանք կազմակերպված են ատելության հողի վրա և թիրախ դառնում են ոչ մուսուլմաները, ոմանք էլ մտածում են, որ դրանց նպատակը թալանն է:
Ստամբուլի նահագնապետը կարծում է, որ երկրոդ տաբերակն է: «Այն կատարվել է գողության նպատակով, ռասսայական դրդապատճառներ չկան: Համոզված եղեք, որ կգտնենք կատարողներին: Բարի գիշեր»,-«Թվիթերում» գրել է Հուսեյն Ավնի Մութլուն, ով 100 հազար հետևող ունի:
Զոհերից մի քանիսը, իսկապես, թալանվել են: Թուրքական ոստիկանությունը հայտարարել է, թե հանցագործությունները կատարելու մեջ կասկածում է 30-ամյա մի տղամարդու: Մինչդեռ Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիան նույն կարծիքին է: «Հարձակումներն իրականացվել են ռասսայական մոտիվներով»,-նախորդ շաբաթ հրապարակած զեկույցում նշել է ասոցիացիան:
Ինչևէ, այս հարձակումները վերհիշել են տալիս 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում 1.5 մլն հայերի զանգվածային կոտորածները: «Այս հարձակումները ցույց են տալիս, թե ինչ ծանր բան է Թուրքիայում հայ լինելը»,-ասել է հայ ակտիվիստ և գիտնական Խաչիկ Մուրադյանը, ով նախնիներին կորցրել է կոտորածներում:
1915-ի Կոտորոծաների վերաբերյալ աշխարհում ակադեմիական դիրքորոշումն այն է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է: Թուրքիան ժխտում է` ասելով, որ նրանց մեծ մասը զոհվել են դեպի Սիրաիյի անապատաներ տեղահանաման ժամանակ սովի ևհիվանդության հետևանքով: Նրանք, ովքեր համարձակվում են վիճարկել պաշտոնական այս գիծը, կանգնում են սատախազության ու մահվան սպառնալիքների առջև: Նրանց թվում է նաև Գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը: Բայց ոչ ոք այնքան չի տուժել, որքան հայ լրագրող Հրանտ Դինքը, ով հիմնադրել էր «Ակոս» թերթը` որպես 1915 թվականի դեպքերի ազատ ու անկաշկանդ բանավեճի հարթակ: Նա սպանվեց 2007-ին, Ստամբուլի սրտում գտնվող իր գրասենյակի դիմաց, ծայրահեց ազգայանականի կողմից: Դինքի ընտանիքը պնդում է, որ մարդասպանը գործել է ծայրահեղ ազգայանական խմբավորումների հրահանգով, որոնք գործում են անվտանգության ուժերի կազմում, վերջիններս էլ իրենց հերթին կապված են «Քաֆես» կամ «Վանդակ» անուններով հայտնի խմբավորման հետ:
Այդ խմբավորումից բազմաթիվ կասկածյալներ, այդ թվում և երեք ադմիրալներ, դատապարտվել են Թուրքիայում քրիստոնյաների նկատմամբ դավադրություններին մասնակցելու համար: Ենթադրվում է, որ նրանք նպատակ ունեն հասնել հայերի` Թուրքիայից ընդմիշտ հեռանալուն»,-գրում է բրիտանական պարբերականը:
Պարբերականը ուշադրություն է դարձրել հանգամանքին, որ Հրանտ Դինքի գործով դատավորը, որ Դինքին մեղադրել էր թուրքական ինքնությունը վիրավերոլւ համար, վերջերս նշանակվել է այդ երկրում նոր ստեղված օմբուդմնեի գրասենյակի ղեկավար և երդվել է խորհրդարանի առջև: Թերթը նկատում է, որ այդ դատավարության լուսաբանումը թշանամքն է առաջացրել Դինքի նկատմամաբ, սակայն թուրք նախկին դատավորը, ներկա ՄԻՊ-ը չի զղջում` հայտարարելով, որ որոշումներ ընդունելիս առաջնորդվել են իրենց խղճով:
Թարգմանեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 5784