Պեկին+20.« Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում» – քարոզարշավի մեկնարկ

 

Womennet.am  կայքը սկսում է   « Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում»   տեղեկատվական քարոզարշավը

Քարոզարարշավի նպատակն է լուսաբանել  Պեկին +20–ի և Հազարամյակի զարգացման նպատակների հետ կապված միջազգային գործընթացները, որոնց մասն է կազմում նաև Հայաստանը:

 

 

1995-ին Պեկինում կայացած Կանանց  դրության  ՄԱԿ-ի 4-րդ  համաշխարհային գագաթաժողովում  189 պետությունների կառավարությունները, այդ թվում Հայաստանի կառավարությունը,   պարտավորություններ ստանձնեցին կյանքի կոչելու   կանանց ու տղամարդկանց  հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը:  Այս գաղափարը   ամրագրվեց   գագաթաժողովում  ընդունված   Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրում, որոնք ողջ աշխարհի համար  «ճանապարհային քարտեզ»  դարձան  գենդերային հավասարության ապահովման գործում: Այդ նույն մոտեցումը  արտացոլվեց օրերս մեկնարկած` Պեկին+20 գործընթացի  կարգախոսում ` «Կանանց հնարավորությունների ընդլայնումը ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է: Հիշե՛ք այդ մասին» :

 

 

 

«Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում»  մեր  քարոզարշավի ընթացքում  ներկայացնելու ենք Պեկին+20 գործընթացները պարզաբանող բոլոր այն   հիմնախնդիրները, որոնք ներառված  են Պեկինի գործողությունների ծրագրի 12  խնդրահարույց բնագավառներում:

 

Դրանք են.

1.      Կանայք և Աղքատությունը,

2.       Կանայք և Կրթությունը ,

3.      Կանայք և Առողջապահությունը,

4.       Բռնությունը կանանց նկատմամբ,

5.      Կանայք և Զինված հակամարտությունները,

6.       Կանայք և Տնտեսությունը,

7.      Կանայք և Որոշումների ընդունումը,

8.       Կանանց դրության ինստիտուցիոնալ մեխանիզմները,

9.       Մարդու իրավունքները,

10.  Կանայք և ԶԼՄները,

11.  Կանայք և  Շրջակա միջավայրը,

12.  Աղջիկները:

 

Քարոզարշավը  տևելու է մինչև 2015-ի մարտը,  երբ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի  59-րդ նստաշրջանը (2015)  կամփոփի «Պեկին+20» -ի  արդյունքները և կնախանշի հետագա անելիքները:

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Գենդերային անհավասարության վերացման վերջնաժամկետը հայտնի է. դա 2030 թվականն է»…

 

 

«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը

 

Դիտումների քանակը` 5615

Գլխավոր էջ