«Օրենքը պետք է կիրառել, այլապես այն սիրում է թաքնվել դարակում»
Խորվաթիայի Մարդու իրավունքների տան նախագահ, իրավապաշտպան Սանյա Սառնավկային իր երկրում շատերն են ճանաճում: Ասում է, «թող անհամեստություն չթվա, սակայն ինձ համարում են Խորվաթիայում 10 հայտնի կանացիցի մեկը»: Իրականում, դա ցանկացած իրավաշտպանի համար ամենախոսուն չափանիշն է … Մեր զրույցը Սանյա Սառնավկայի հետ կայացավ Երևանում՝ «Կին իրավապաշտպանների պաշտպանությունն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
–Ինչպիսի±ն է խորվաթ հանրության վերաբերմունքը կին իրավապաշտպանների նկատմամբ:
– Չի կարելի ասել, թե այդ վերաբերմունքը միանշանակ է: Ոմանք գտնում են, որ մենք շատ կարևոր աշխատանք են կատարում, ոմանք էլ մեղադրում եմ մեզ կանանց խելքն « ուտելու» համար: Մեզ մեղադրում է եկեղեցին, սակայն ես միշտ ասում եմ, որ ինձ համար էականը ոչ այնքան ինձ սիրելը, որքան իմ գործունեության նկատմամբ ունեցած հարգանքն է: Ես հավատում եմ իմ պայքարի արդարությանն ու հաղթանակին, հատկապես, երբ մեր կողմից պաշտպանված կանանց աչքերում տեսնում եմ երախտագիտություն:
-Որքան տեղյակ եմ, Դուք հայտնի եք նաև մեկ այլ անվամբ:
-Այո, քանի որ պայքարում եմ ընտանեկան բռնության դեմ, իսկ նման պայքարում մեղմություն ցուցաբերելը դեր չունի, ուստի՞ ոմանց կարծիքով, ես կոշտ ու կոպիտ կին եմ, ու իբր շատ հեռու եմ կանացիությունից, այդ պատճառով ինձ անվանում են նաև Բաբե: Սակայն, կրկնում եմ, դա ինձ չի մտահոգում: Հաճախ, հանուն նպատակի նման մանրուքների վրա չպետք է ուշադրություն դարձնել:
–Որքա±ն ժամանակ է գործում Ձեր ղեկավարած կազմակերպությունը:
-Շուրջ 20 տարի է, ինչ իրականացնում ենք իրավապաշտպանական մեր առաքելությունը: Ֆեմինիստական շարժումը սկսվել է դեռևս Հարավսլավիայում դեռ 1807 թվականից սկսած, իսկ մեր ժամանակներում, իմ սիրելի Զագրեբ քաղաքում այդ շարժումը կին ակտիվիստների շնորհիվ նոր թափ է առել: Մենք գործում ենք Խորվաթիայում ընդունված «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին», «Կանանց նկատմամբ բռնության դեմ» և մի շարք այլ օրենքների շրջանակում: Այնպես որ , մեր պայքարն օրինական է:
-Իսկ այդ օրենքներն իրավամբ գործու±մ են, թե± մնում են թղթի վրա:
-Իմ կազմակերպության ներսում ունենք լավ պատրաստված փաստաբաններ, որոնք թույլ չեն տալիս, որ օրենքերը մնան թղթի վրա: Որպես փաստ նշեմ, որ Եվրադատարանում շահել ենք 5 դատ, դրանք հիմնականում այն գործերն էին, որոնց նկատմամբ մեր դատարանները կայացրել էին անարդար վճիռներ: Գիտեք ինչ, օրենքը պետք է գործածել, տեղաշարժել, կիրառել, այլապես այն սիրում է թաքնվել դարակում:
–Ձեր ընտանիքն ինչպե±ս է վերաբերվում Ձեր գործունեությանը:
-Նախ ասեմ, որ ամուսինս մանկական բժիշկ է, ունեմ երկու որդի և մի գեղեցիկ թոռնիկ: Ընտանիքս ինձ սատարում է, նրա աջակցությունն ինձ համար շատ կարևոր է, ամուսինս ու զավակներս հպարտանում են իմ համարձակությամբ ու ակտիվությամբ:
-Իսկ Ձեր նկատմամբ երբև կիրառվե±լ է բռնություն:
-Բանն այն է, որ իշխանությունները հատկապես մեդիայի հանդեպ վախ ունեն, իսկ ես նրանց սխալները հետևողաբար բացահայտում ու բարձրաձայնում եմ հեռուսատեսությամբ ու լրատվամիջոցներով: Բացահայտ արտահայտվում եմ առկա թերությունների, կանանց նկատմամբ կիրառվող բռնությունների վերաբերյալ, ասում եմ այն, ինչ մտածում եմ՝ չմտածելով հետևանքների մասին: Սակայն պետք է ասեմ, որ իմ համաձակության պատճառով հարկադրված եմ եղել մեկուսանալ ընտանիքիցս, որոշ ժամանակ ապրել նրանից հեռու: Մեր պաշտոնյաները սիրում են կրկնել, թե իրենք նույնպես կողմ են մարդու իրավունքների պաշտպանությանը, ես նրանց հարցնում եմ. այդ դեպքում Ստրասբուրգում և այլուր ինչու չեք բարձրաձայնում այդ մասին: Մենք ակտիվ համագործակցում ենք միջազգային համանման կառույցների հետ, ինչն առավել ճկուն և արդյունավետ է դարձնում մեր գործունեությունը:
-Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ իշխանություններն ընդառաջում կամ աջակցում են Ձեր առաջադրած խնդիրների լուծմանը:
–Գիտեք ինչ, եթե պաշտոնյան բարի ու սրտացավ է, նա չի սպասի քո հիշեցումներին կամ պահանջին, նա իր առաքելությունը կկատարի առանց քո հիշեցման, սակայն , կարծում եմ ամենուր իշխանությունները նույնն են: Մենք բարձրաձայնում ենք կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին, սակայն հայտնվում է մեկը, ով հայտարարում է, որ իրեն այդ ամենը չի հետաքրքրում: Դա դժվարացնում է մեր գործը, քանի որ ամեն անգամ երբ հարկադրված ես պաշտպանել կանանց ոտնահարված իրավունքները, ապա պաշտոնյայի նման անտարբերությունը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում մեր ճանապարհին:
-Իսկ կանանց հանդեպ բռնության դեպքերն ավելի հաճախ քաղաքներում է կիրառվու±մ, թե± գյուղերում:
-Բռնությունն ամենուրեք է, կապ չունի քաղաքում, թե գյուղում: Կրթված կամ կենցաղավարության բարձր մակարդակ ունեցող ընտանիքում անգամ չեն բացառվում բռնության դեպքերը: Սակայն գործող օրենքը, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շուրջ 13 կազմակերպություններ պատրաստ են աջակցել բռնության զոհ դարձած կանանց:
-Այսօր համացանցում կանանց վարկաբեկող տեսահոլովակների օգտագործումը կանանց նկատմամբ բռնության տեսակներից մեկն է դարձել: Ինչպե±ս եք պայքարում նման երևույթների դեմ:
–Այո, դժբախտաբար համացանցում բռնության այս տարբերակը մեծ կիրառում ունի: Սակայն մեր երկրում կանանց և մասնավորապես կին իրավապաշտպանների նկատմամբ առ այսօր նման քայլեր չեն արձանագրվել: Թեև դրա համար գործում է օրենքն ու դատարանը: Մենք պայքարում ենք նաև մարմնավաճառությամբ զբաղվող կանանց իրավունքների պաշտպանությամբ, որոնց նկատմամբ համացանցում կարող են իրականացվել ոտնձգություններ:
-Իսկ Ձեզ ինչպե±ս են վերաբերվում տղամարդ իրավապաշտպանները:
-Մենք աշխատում ենք համատեղ և տղամարդ իրավապաշտպանների կողմից ընդգծված բացասական վերաբերմունքն երբևէ չենք նկատել, քանի որ նրանք գնահատում մեզ աշխատասիրության, ունակությունների ու երբեմն իրենց գերազանցող մեր համառության համար: Իրավաբանական շուրջ 70 կազմակերպություն կա, որոնք համագործակցում են միմյանց հետ առանց մրցավազքի: Իսկ իրավունքնին վերաբերող միջազգային հավաքների ժամանակ որպես կանոն մասնակցում են իրավապաշտպան մեկ կին և մեկ տղամարդ: Սա օրինաչափություն է:
-Երկրի քաղաքական կյանքը որևէ կերպ ազդու՞մ է Ձեր կազմակերպության գործունեության վրա:
-Մեր երկրի տնտեսական իրավիճակն անքան էլ ոգեշնչող չէ, գործազրկությունն ու աղքատությունը բարձր մակարդակի վրա են, ինչն առավել սրում է ընտանքիներում կնոջ և տղամարդու իրավահավասարության խնդիրը: Տղամարդիկ դառնում են ավելի ագրեսիվ, ինչն էլ պարարտ հող է նախապատրաստում ընտանեկան բռնությունների համար: Դա քայքայում է հատկապես երիտասարդ ընտանիքները: Սա մեր գլխավոր մտահոգությունն է:
Անուշ Ներսիսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ի պաշտպանություն կին իրավապաշտպանների
«Մարդկանց իրավունքները պաշտպանելու համար՝ մեզ նրանց հավատն ու վստահությունն է հարկավոր»
«Օրենքը պետք է կիրառել, այլապես այն սիրում է թաքնվել դարակում»
«Որքան շատ են քեզ ճնշում, այնքան ավելի վճռական ես դառնում»
Դիտումների քանակը` 3483